понедельник, 28 января 2013 г.

Ալեքսանդր Մանթաշով (Մանթաշյան ) 1842-1911


Ծնվել է Թիֆլիսում, 1842թ. մարտի 3-ին։ Հայրը մանուֆակտուրայի վաճառական էր։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում եւ ստացել հիմնավոր կրթություն։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն եւ անգլերեն։ 1864թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի եւ Պարսկաստանի հայ վաճառականների միջեւ։ 1868թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում եւ առեւտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջեւ։

Վերադառնալով Թեհրան, որտեղ Հովհաննեսը վաղուց էր ծավալել իր առեւտրական գործունեությունը, 1878թ. իրենց առեւտուրը տեղափոխում է Թիֆլիս։ 1886թ. մահանում է Ալեքսանդրի մայրը, եւ հայրը, խոր վիշտ ապրելով՝ շուտով կնքում է իր մահկանացուն։ Հայրը որդուն ժառանգություն էր թողել բավական մեծ գումար՝ 200.000 ռուբլի դրամագլուխ։ Հոր մահից հետո Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու եւ սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Շուտով Մանթաշյանցի նավթի առեւտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա... Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Բացի այդ, նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։         Առեւտրական գործունեությանը զուգընթաց՝ Ալ. Մանթաշյանցը շատ կարեւոր էր համարում ազգօգուտ հասարակական աշխատանքները, որոնք նա իրականացնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերության միջոցով։ Մինչեւ 1895թ. նա ընկերության փոխնախագահն էր, այնուհետեւ ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Կրոնասիրությունը Մանթաշյանցի մոտ պատահական արտահայտություն չէր, այլ որոշակի հիմքեր ունեցող համոզմունք, որն արտացոլվում էր նրա յուրաքանչյուր քայլում։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով եւ ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։ Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար 450.000 ֆրանկով մի տարածություն է գնում Փարիզի կենտրոնում։ Այնուհետեւ եկեղեցու շինարարության համար տրամադրում է 1.540.000 ֆրանկ, որը կառուցվելուց հետո նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս։ Համարելով, որ հայ ազգը եւ հայ եկեղեցին մի միություն են, նա իր բարեգործությունների մեծ մասը հատկացնում էր ազգային-եկեղեցական հաստատություններին։ Պատահական չէ, որ նրա միջոցներով Կովկասի տարբեր վայրերում հիմնվել են մի շարք նոր եկեղեցիներ։        

Բացի կրոնական խնդիրներից, Ալ. Մանթաշյանցի սրտին շատ մոտ էին ազգային կրթական եւ մշակութային հաստատություններին աջակցելն ու դրանց հետ կապված մյուս միջոցառումները։ Նա հնարավոր բոլոր միջոցներով նպաստում էր հայկական դպրոցների հիմնադրմանը, սահմանում կրթական թոշակներ, օգնում թերթեր, ամսագրեր հրատարակելու գործին, նպաստներ նշանակում ոչ միայն մտավորականներին, այլեւ կարիքավոր բոլոր խավերին։ Նրա հիմնած կրթական հաստատություններից մեկն էր Թիֆլիսի առեւտրական դպրոցը, որը կրում էր նրա անունը։ 1900 թվականից սկսած՝ առաջնահերթ էր դարձել Ներսիսյան դպրոցի համար նոր շենք կառուցելու խնդիրը։ 1909թ. դրվեց շենքի հիմնաքարը։ Շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը հասավ 300.000-ի, որը սիրով տրամադրեց մեծ բարերարը։ «Ուսանողը մեր ապագան է». սա էր Մանթաշյանցի սկզբունքը. Սկսած 1881 թվականից՝ նա տարեկան 200 ուսանող որդեգիրներ էր պահում։ Այդ ուսանողներից էին Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր եւ Կոնստանտին Խատիսյան եղբայրները, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Սիամանթոն, Քրիստափոր Պետրոսյանը, Հակոբ Մանանդյանը, Հայկանուշ Դանիելյանը եւ բազմաթիվ տաղանդավոր այլ երիտասարդներ։ Նա նյութապես ապահովել է նաեւ բազմաթիվ հայ գրողների, այդ թվում՝ Հովհ. Թումանյանին, Ալ. Շիրվանզադեին, Մուրացանին, Մինաս Չերազին, Ա. Չոպանյանին, Սիամանթոյին, Հովհ. Շահնազարին եւ այլոց։ Ալ. Մանթաշյանցը բազմանդամ ընտանիքի հայր էր (ամուսնացել էր Թիֆլիսի ճանաչված ընտանիքի դուստր Դարյա Թամամշյանի հետ)։ Ուներ ութ զավակ՝ 4 աղջիկ եւ 4 տղա։ Կինը տառապում էր շաքարախտով. 1910թ. նա վախճանվում է։ Ծանր տանելով կնոջ կորուստը՝ Մանթաշյանցը դարձել էր մռայլ ու մենակյաց։ Աղջիկներն ամուսնացած էին, տղաները սովորում էին Պետերբուրգում։ 1911թ. գարնանը Մանթաշյանցի առողջական վիճակը բարդացավ. երիկամներն այլեւս չէին ծառայում։ Այդ տարում էլ մեծ բարերարը կնքեց իր մահկանացուն։ Պետերբուրգից նրա աճյունը տեղափոխվեց Թիֆլիս. գնացքի յուրաքանչյուր կանգառում հավաքված հայազգի բազմությունն իր հարգանքի տուրքն էր մատուցում՝ ծաղկեպսակներով ու ծաղիկներով ծածկելով աճյունը։ Թիֆլիսի մեծահարուստներից մեկը՝ Արկադի Միրովը, այսպես է ձեւակերպել Մանթաշյանցի հայասիրությունը. «... մի կտուրի տակ միավորել բոլոր հայերին եւ բոլորին անխտիր դարձնել հարուստ»։ Ռուսաստանի, Կովկասի, եվրոպական մի շարք քաղաքների հայաշատ գաղութների հայկական եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստի արարողություններ։ Հուղարկավորությանը մասնակցում էին բազմահազարանոց թափոր, 24 քահանա։

Կառքերի առջեւից տանում էին 170 պսակ։ Հետաքրքիր է նաեւ Մանթաշյանցի կտակը, ըստ որի՝ նրա աճյունն ամփոփվում է իր իսկ կառուցած՝ Թիֆլիսի հայկական վանքի եկեղեցում։ 1938թ. Լավրենտի Բերիայի կարգադրությամբ քանդվում, հողին են հավասարեցվում այդ եկեղեցին, Մանթաշյանցի եւ այնտեղ թաղված հայ անվանի գործիչների գերեզմանները։ Ալ. Մանթաշյանցը մեծ նշանակություն էր տալիս հայ ավանդական ընտանիքի ամրությանը։ Իր հարստությունը բաժանելով ութ զավակների միջեւ՝ նա ընդգծել է մի կարեւոր նախապայման. որդիները զրկվում էին ժառանգության իրավունքից, եթե չամուսնանան հայ օրիորդների հետ։ Բացի այդ, կտակով նա իր ժառանգներին զրկել էր անշարժ գույքը վաճառելու իրավունքից։ Այդ ամենը պետք է ժառանգաբար անցներ թոռներին, որոնք կարող էին տեր դառնալ միայն 30 տարեկան հասակում։ Այսինքն՝ նրանք կապված պետք է լինեին իրենց ծննդավայրին, նրա հող ու ջրին։         Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ալ. Մանթաշյանցի բոլոր զավակները վտարանդվեցին Ֆրանսիա եւ բնակություն հաստատեցին Փարիզում։ Հայտնի է, որ կրտսերի՝ Հովսեփի որդին՝ Սանդրիկը, վերջերս Փարիզից եկել էր Հայաստան՝ ծանոթանալու իր նախնիների երկրին։         Ալ. Մանթաշյանցի կատարած բարեգործությունները մեծաթիվ են. հայտնիներից թվենք եւս մի քանիսը. կառուցել է Թիֆլիսի քարվանսարան, առեւտրական խանութների շարքը, ծերանոցը (այժմ՝ մանկական հիվանդանոց), Դիդուբեի ձիաբուծական գործարանը, «Բո-Մոնդ» հյուրանոցը, բազմաթիվ բնակելի տներ Բաքվում եւ Թիֆլիսում, Երեւանի համերգային փոքր դահլիճը եւ այլն։ Իսկ անհայտ բարեգործություններն անթիվ են, որոնց մասին միայն մերձավորները գիտեին։ Ահա թե ինչու նրա ազգասիրության մասին Ալ. Շիրվանզադեն գրել է. «...Սիրտը՝ ահա գլխավորը, որ կատարում էր միակ դերը եւ վեհ դերը Մանթաշյանցի բարեգործությունների մեջ։ Նա տալիս էր առանց ետին հաշիվների, առանց գաղտնի մտածումների, առանց սին փառամոլության։ Տալիս էր, որովհետեւ այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին»։ Մանթաշյանցի հայրենասիրության վկայությունն էր նաեւ այն, որ ընտանիքի անդամները տանը պարտավոր էին խոսել միմիայն հայերեն։        

Լույս ու առատություն, բարություն եւ ազնվություն տարածելով յուր շուրջը՝ Ալեքսանդր Մանթաշյանցը հիմնել է մի անձեռակերտ հուշարձան իր համար՝ հավետ մնալով հայի սրտում եւ հիշողության մեջ։
http://www.hayernaysor.am/Alexander-Mantashov

суббота, 26 января 2013 г.

Ահա, թե ինչ գրեց Մաթևոսը, երբ կարդաց Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը



Իմ այս ուղերձը հղում եմ մեր պետության գլուխ կանգնած իշխանություններին և մեր հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանին, ճիշտ է,  ես փոքր  եմ՝  15 տարեկան, շատ փոքր մարդ  եմ  իմ երկրի համար, բայց չկարողացա զսպել իմ մեջ ապստամբ հայի հոգին և գրեցի Ձեզ այս թուղթը:
Հարգարժան նախագահ,  ուզում եք սա անվանեք նամակ, սպառնալիք, թուղթ կամ հոդված, բայց ինձ համար միևնույնն  է, քանի որ ես ուզում եմ ժողովրդիս խոսքն ուղղել ձեզ: Կներեք այսքան մեծ համարձակություն ունենալու համար, բայց մեր երկիրը շատ ծայրահեղ  վիճակում է գտնվում. դրա  համար էլ չկարողացա զսպել ինձ և գրեցի: Քիչ առաջ ասացի, որ մեր երկիրը շատ ծայրահեղ վիճակում է, բայց,  քանի  որ  նախագահ  եք, պետք է, որ ավելի լավատեղյակ լինեք: Իսկ ինչո՞ւ կոնկրետ քայլեր չեք ձեռնարկում երկրի ներքին հարցերը կարգավորելոււ համար, ինչու  եք այնպես  անում, որ հայը թողնի իր դարավոր հայրենիքը, լքի իր երկիրը, չէ  որ  հենց այդ հայ մարդը կամ մարդիկ՝ ժողովուրդը, Ձեզ պահողն ու սնուցողն է, ձեզ պահպանողն ու երկիրն առաջ տանողն է, բայց Դուք, պարոն նախագահ, ձեր իշխանության հինգ տարիների ընթացքում ամեն ինչ արեցիք, որ հայը լքի իր երկիրը: Ձեր կառավարման շրջանում Հայաստանը լքել ու լքում են շուրջ  300 հազար հայեր, որոնք գնացին անվերադարձ, որոնց մեծ մասն  էլ  իմ հարևաններին ու բարեկամներն են. նրանք վաճառում են իրենց վերջին հողակտորը, բնակարանը շատ չնչին գներով ու լքում են երկիրը: Այստեղ ապրելն անհնարին է դարձել,  քանի որ աշխատանք չկա, հարկերը շատ բարձր են, օր օրի թանկանում են սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները: Այդ մարդկանց աշխատանքը չի գնահատվում, իրենց աշխատանքի դիմաց ստանում  են կոպեկներ, որոնց վրա դարձյալ աչք ունեք  և ուզում եք մարդու վերջին կոպեկն էլ ձեռքից խլել, որ նա ստիպված վաճառի իր  հողը, տունը  չնչին գնով և ձեր կուսակցության  <<հաստավիզ>> անդամներից մեկը գա  ու գնի, այնուհետև դարձնի <<սուպերմարկետ>>, <<հասարակած տուն>>, <<խաղատուն>> և այլն:
Միգուցե իմ այս հոդվածը ձեզ չհասնի կամ Դուք, պարոն նախագահ, չկարդաք սա, բայց ես շատ կուզենայի, որ ձեր մամուլի աշխատակիցներից մեկը գտներ սա համացանցում և փոխանցեր Ձեզ:
Ահա և կսկսվեն  2013թ փետրվարյան նախագահական ընտրությունները, որոնց ես ի սկզբանե չեմ հավատում՝ բաց չեն, թափանցիկ չեն և արդար չեն: Համոզված եմ, որ այս անգամ  կրկին Դուք եք լինելու ՀՀ նախագահ, հարգարժան Սերժ Սարգսյան: Ինձ համար՝ ժողովրդի համար, առհասարակ  կարևոր չէ, թե ով է նստած նախագահի աթոռին, կարևորը, որ այդ առաջնորդը մի փոքր ուշադրություն դարձնի իր ժողովրդին:
 Նախորդ ընտրությունների ժամանակ ձեր կարգախոսն էր՝ <<Առաջ Հայաստան>>, բայց հետ գնացինք, սա՞ էր ձեր պատկերացրած Հայաստանը՝ Հայաստան առանց հայերի:  Դուք ձեր կառավարման հինգ տարիների ընթացքում <<Սպիտակ եղեռն եք իրականացրել ձեր իսկ երկրի հանդեպ >>: Ամեն նախագահական ընտրությունների պես  այս մեկին էլ մեր ժողովորդը՝ ես կասեի միամիտ, բայց շատ խելացի ժողովուրդը, հավատով է լցվում  իր լավ ապագայի հանդեպ և ամեն անգամ խաբված  է գալիս տուն :
Երբ մի թեքանածու գնում է Հայաստանի հեռավոր շրջաներից մեկը, որպեսզի քարոզարշավ անցկացնի. սարերերից իջնում են մի քանի տղամարդիկ, որպեսզի լսեն այդ մարդուն և կիսվեն իրենց խնդիրներով: Այդ մարդիկ գալիս, կանգնում են Ձեր առջև, բայց նրանք շատ տանջված տեսք  ունեն, հագներին հին ծակված տաբատներ, իսկ վերևում նրանց մարմինը ծածկում է դեռ 90-ականներից մնացած կաշվե մաշված վերարկուն: Այդ մարդիկ հույսով լցված են ձեր հանդեպ, իսկ դուք հուսախաբ եք անում այդ մարդկանց, բայց ձեր առջև  կանգնած է մի ժողովուրդ, ես  կասեի  ՀԱՅ  ժողովուրդ, որը եթե ոտքի կանգնեց,  ուրեմն կփոխի այս երկիրը 180 աստիճանով:
Մտածեք, պարոն նախագահ, թե ինչ ժողովուրդ է Ձեր ձեռքում գտնվում հիմա. ասեմ՝ ՀԱՅԸ ամենաուժեղ  կռվողն է, ամենաաշխատողն է, ամենախելացին է, ամենատաղանդավորն է, ամենահայրենասերն է, ամենահանդուրժողն ու դիմացկունն է: Ուրեմն տեսեք, թե ինչ ժողովուրդ ունեք, իսկ դուք նրան քշում եք օտարի մոտ , որ շենացնի նրանց տները, իսկ իր հայրենիքը  մնա անտեր ու անմարդ: Հիմա  թողել եք ձեր երկրի ներկայիս գերխնդիրները և Թուրքիային տարածքային պահանջներ եք ներկայացնում, բայց դուք էլ լավ գիտեք ,որ հողը արյունով են վերցնում, և թուրքը մեզ մեկ սանտիմետր էլ չի տա: Դուք Ղարաբաղից խաղաղ ձևով մեկ մետր տարածք կտա՞ք  Ադրբեջանին, իսկ ինչո՞ւ այդ հսկայական երկիրը մեզ տա Արարատը, Տրապիզոնը և Արևմտյան Հայաստանի մյուս տարածքները: Ուրեմն, պարոն Սերժ Սարգսյան՝ մեր ապագա նախագահ,  չմոռանաք 2013-2018թթ ձեր կառավարման ծրագրի մեջ մցնել.
1. ՀՀ բնակչության թիվը հասցնել 4  միլիոնի, իսկ ԼՂՀ-ինը՝ 1 միլիոնի:
2. Երկրում զարգացնել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն իր բոլոր ճյուղերով որոնց զարգացման հնարավորությունն ունի ՀՀ-ը :
3. Մեր  երկրում կան արդեն շատ ձևավորված <<ավատատերեր>> ու «հաստավիզ չինովնիկներ>> , որոնք ուղղակի ծծում են պետության արյունը, նրանք  մակաբույծներ են և պետք է ոչնչացվեն , իսկ նրանց նրանց կալվածքները պետք է պատկանեն պետությանը ու ժողովրդին:
4.Երկրում կատարել բարեփոխումներ՝ սկսած կրթության ոլորտից , որը շատ անմխիթար վիճակում է, վերջացրած՝ մշակութի նախարարությունով :
Կատարելով նման  լավ գործեր ժողովրդի համար՝  Ձեր անունը կդասվի այս մարդկանց անունների շարքում ՝ Աշոտ 3-րդ Ողորմած,Տիգրան Մեծ , Արտաշես Բարի ,Բարեպաշտ, Արտավազդ 2-րդ , Տրդատ 3-րդ Մեծ ,Լևոն Մեծագործ,Գագիկ 1-ին Շինարար ...
Այսպես շարունակելու դեպքում մեր երկրում կսկսվեն զանգվածային արտագաղթ , սով , համաճարակ , պատերազմ և այլ աղետաբեր երևույթներ, իսկ դրանցից մեկի՝ սովի մեկնարկն արդեն տրված է: Մի վառ օրինակ բերեմ. քայլում էի մեր փողոցով, տեսա մի երեխայի, ով քայլում էր մոր հետ փողոցով և, նրա փեշերից կախվելով, խնդրում էր, որ մայրն այդ օրը կարտոֆիլի տապակա պատրաստի, իսկ մայրը ասում է.
-Որտեղից ես ամեն օր կարտոֆիլ գնեմ , որի 1 կիլոգրամը 250 դրամ է :
Ճիշտն ասած, պարոն նախագահ, այդ տեսարանը ինձ վրա շատ ազդեց և ես սկսեցի խոսել բակի տղաների հետ մեր երկրի վիճակի մասին, բայց նրանց պատասխանն ուղղակի խոցեց  սիրտս՝ նրանք շատ գռեհիկ ձևով ասացին .
-Աաաա ՜, քեզ պետք ա ,փողն ունես, տնեցիք մաշնեն տալիս են, քշում ես , փորդ կուշտ, գլուխդ էլ խելք կա, դե քո համար ֆռֆռա՜ էլի...
Ես այդ մարդկանցից չեմ, որ ձեռքերս ծալած նստեմ. ես մտածում եմ իմ ժողովրդի ու հայ զինվորի մասին, ով կանգնում է սահմանին, բայց կանգնում է պարզապես կանգնելու համար, քանի որ չի պատկերացնում, թե ինչ մեծ պարտականություն է դրված իր ուսերին,  քանի որ մտածում է , թե այդ օրն իր ընտանիքը ինչ կերավ կամ կերա՞վ, թե սոված մնաց ,մտածում է իր ընտանիքի մասին , որովհետև ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Դե  ասեք տեսնեմ՝ այդ զինվորը ո՞նց պետք է ծառայի:
Ես շատ կուզեմ , որ սա Դուք կարդաք, հարգարժան  Սերժ Սարգսյան :
ԵՍ ՉԵՄ ԹԱՔՆՎՈՒՄ, ապրում եմ Արմավիրի մարզի Թաիրով ավանում , սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում :

четверг, 24 января 2013 г.

ԱՐՑԱԽ


ԼՂՀ-ն գտնվում է  Մերձ – Արևադարձային կլիմայական գոտու ծայր հյուսիսում ուստի այստեղ եղանակը ձմեռները մեղմ են հովտային և նախալեռնային շրջաններում -2- + 2c , իսկ ամառները շոգ  են մինչև +30-35c : Օդի միջին ջերմաստիճանը` +10.9˚C
Ամենաբարձր ջերմաստիճանը` +37˚C
Ամենացածր ջերմաստիճանը` -20˚C
  Այսպիսի բնակլիմայական պայմանները ԼՂՀ-ին շատ մեխ առավելություններ են տալիս, որ զարգանա գյուղտնտեսության,  որոշ  ճյուղեր օրինակ այգեգործությունը,հացահատիկի մշակումը ,որը ռազմավարական նշանակություն ունի այս պետության համար: Բնական ռեսուրսների առումով այս երկիրը համեմատած իր փոքր տարածքին  հարուստ է կան մի քանի  ոսկու , քարածխի ,աղի ,պղնձի հանքեր: Ղարաբաղյան լեռնաշղթայի հարավային մասում կան պղնձի նշանակալի հանքավայրեր և գունավոր մետաղների այլ հանքեր։Պղնձի պաշարներն այստեղ կարող են կազմել մինչև 2,5-4 մլն տոննա, ցինկինն ու կապարինը` մինչև 1-1,6 մլն տոննա։Ոսկու հանքեր կան Դրմբոյում իսկ քարածխի հանքեր կան Քարվաճառում: Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններում կան A1+B1 կարգի մետաղների հետևյալ պաշարները` ոսկի` 1250 տոննա, արծաթ` 4550 տոննա, պղինձ` 1840 հազ. տոննա, կապար` 660 հազ. տոննա, ցինկ` 775 հազ. տոննա, կոբալտ` 150 հազ. տոննա, քրոմ` 2250 հազ. տոննա : Օգտակար հանածոներ մարմար, գրանիտ, անդեզիտ, տուֆ, բազալտ, կրաքար, դիաբազ, բենտոնիտային կավեր, պեմզա, կավ, բազմամետաղներ, մասնավորապես, ցինկ, պղնձաքար, արճիճ, լիտոգրաֆային քար, քարածուխ, ծծմբաքար, երկաթ:
Արցախի Բնակչությունը` 141.4 հազար մարդ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ : Ազգաբնակչությունը` հայեր 95 %, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, վրացիներ:
Ղարաբաղում ուրբանիզացման համակարգը այդքան էլ բարձր չէ 60 %-ը բնակվում է քաղաքներում մեծ քաղաքներն են ՝ Ստեփանակերտը,Շուշին, Մարտակերտ, Ասկերան, Մարտունի, Հադրութ:Իսկ 40% -ը բնակվում է գյուղերում և զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ:Ղարաբաղում կարող է զարգանալ և՛ գյուղտնտեսությունը և՛ արդյունաբերությունը:
Գյուղատնտեսությունից կարող է զարգանալ անասնապահությունը  լեռնային և նախալեռնային շրջաններում իսկ այդ շրջաններն էն ընդգրկում ԼՂՀ-Ի կենտրոնական և արևմտյան շրջանները:Երկրագործության գրեթե   բոլոր  ճյուղերը կարող էն զարգանալ ԼՂՀ-ում մասնավորապես այգեգործությունը,հացահատիկի մշակումը և բազմապիսի պտուղ բանջարեղենների մշակումը:Այս ոլորտը կարող է զարգանալ երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում, որտեղ հիմնականում դաշտավայրեր էն : ԼՂՀ-ում կարող է զարգանալ արդյունաբերության մի քանի ճյուղեր մասնավորապես թեթև և սննդի արդյունաբերություն  նաև տեքստիլ և խմիչքի,իսկ ծանր արդյունաբերությունից կարող է զարգանալ մետաղաձուլությունը,հանքարդյունաբերությունը և էներգետիկան: Արցախում պահածոների գործարանը ստեղծվել է 2008 թվականին և նրա արտադրանքի տեսականին մեծ է. մարինադներ, մուրաբաներ, ջեմեր, օշարակներ: Արտադրանքը իրացվում է ինչպես տեղում, այնպես էլ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ:
Հանրապետությունում գործում են ալկոհոլային արտադրանք արտադրող ութ ընկերություններ: Տարեկան վերամշակման է ընդունվում 3-4 հազար տոննա խաղող: 2011 թվականին արտադրվել է 173.6 հազ. լիտր խաղողի գինի, 5.3 հազ. լիտր կոնյակ: Արտադրվող օրդինար և տեսակավոր գինիները, կոնյակը հիմնականում իրացվում են ներքին շուկայում:
Ցորենի և պտղահատապտղային հումքով արտադրում են տարբեր տեսակի օղիներ: Մեծ պահանջարկ ունեն հատկապես, թթի և հոնի օղիները, որոնց զգալի մասը արտահանվում է: 2011 թվականին արտադրվել է 802.4 հազ. լիտր օղի, որից 32.3 հազ. լիտրը` թթի օղի: Արտադրվում են նաև հատապտղային (հոնի, մոշի և այլ) հյութեր: Այսօրվա դրությամբ հանրապետությունում կան տասնմեկ ալյուր արտադրող ընկերություններ, որոնք տարեկան արտադրում են 8-10 հազար տոննա ալյուր: 2011 թվականին հանրապետությունում արտադրվել է 9396.0 տոննա ալյուր, 317.9 տոննա տոննա մակարոնեղեն:
Վարդանյան Մաթևոս 11-1 դասարան: