среда, 3 апреля 2013 г.

Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կատարած սխալները


1.Պատմական ակնարկ
ԵՎրոպայից դուրս քշվելուց հետո թուրքերի գերխնդիրն էր դարձել թուրքական նոր հայրենիք ստեղծելը,որի միակ խանգարող հանգամանքը հայերն էին ու <<Հայկական>> հարցը:Ուստի Երիտթուրքերը շարունակեցին Աբդուլ Համիդ 2-րդի հայատյաց քաղաքականությունը,և <<Հայկական հարցը>> լուծել հայերին բնաջինջ անելով:1910-1911թթ. Սալոնիկում կայացաց ժողովների ժամանակ Երիտթուրքերը հաստատեցին այս ծրագիրը և դարձրեցին պետական մակարդակի ծրագիր:Այս ոճիրը կասմակերպեցին՝ Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը Նազըմը և այլոք:1Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսին են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ:
Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կա՜մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՜մ սպանում էին, կա՜մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին: Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Հիմնական արդյունքը Արևմտյան Հայաստանի հայերից` իր ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զուրկ լինելն էր: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա, 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ:Ջարդերը տեղի ունեցան ամբողջ կայսրության տարածքում՝Կ.Պոլսում,Կիլիկիայում,Զեյթունում (30.000 հայեր),Վանի նահանգում ,Ուրֆայում,Տրապիզոնում և այլուր :Հայերին գաղթեցնում էին Միջագետքի ու Սիրիայի անապատները , որտեղ համակենտրոնացման ճամբարներում ոչնչացնում էին (Ռաս ուլ Այն,Ռաքքա,Դեյր-էզ-Զոր և այլն):Այսպիսով 2.5 միլիոն բնակչություն ունեցող Արևմտյան Հայաստանում մնացին ընդհամենը 1 միլիոն հայ,փաստորեն 1915-1916թթ.-ի ջարդերին զոհ գնաց ավելի քան 1.5 միլիոն հայ:Այն վայրերում, որտեղ հայերը ինքնապաշտպանական մարտերի դիմեցին, այդ վայրերում ջարդերը ավելի քիչ եղան:Ինքնապաշտպանական առաջին մարտերը տեղի ունեցան Վանի նահանգում,Շատախում,Վան քաղաքում,Սասունում,Ուֆայում,հայտնի է նաև Մուսա լեռան 40 օրվա ինքնապաշտպանությունը,Մուշում և այլուր:
2.Հայերի սխալները
Նախ սկսենք նրանից, որ ցեղասպանության միակ մեղավորները մենք ենք՝հայերս քանի որ հենց մենք երիտթուրքերին 1908-ին օգնեցինք , որ գան իշխանության գլուխ:Հայերը տիրել էին գրեթե ամբողջ Օսմանյան կայսրության առևտրին,արհեստներին,երկրագործությանը և այլն:Հայերը Կ.Պոլում ունեին ամեն ինչ սկսած կրպակներից մինչև հյուրատներ ու խաղատներ:Այս ամենը դարձավ թուրքերի զայրույթի պատճառներից միայն մեկը:Հայերը ռուսների առաջադեմներն էին , իսկ ռուսները թուրքերի համար դիտվում էին , որպես դարավոր թշնամիներ,ուստի հայերը գյավուր ռուսների ,գյավուր եղբայրներն էին ու ավելի ատելի էին:Սա ևս բարկացրեց թուքերն ու հանդիսացավ ցեղասպանություն կազմակերպելու պատճառներից ևս մեկը:Թուրքեր համար ատելի էին դարձել հայդուկները ու նրանց հովանավորող ազգային կուսակցությունները և գաղտնի կազմակերպությունները:Ուստի սա ևս հայերին կոտորելու պատճառներից մեկն էր ու ես կասեի մեր սխալները:Սխալներից մեկն էլ այն է , որ մենք շուտ ենք մոռանում մեր պատմությունը և նորից հավատում ենք ու նորից պատժվում հետո նորից մոռանում ու հավատում:Հայերը թուրքերի համար ատելի էին դարձել քանի  որ սկսել էին խոսել Ազատ ու միացյալ Հայաստանի մասին:Մեր մեղքն այն է , որ մենք այդ քոչվոր ցեղերին 16-րդ դարց սովորեցրեցինք գրեթե ամեն ինչ:Հայերը Թուրքիայում ահաբեկչություններ էին կատարում , որը ևս զայրույթի պատճառ հանդիսացավ:
3.Ի՞նչ կարող էին անել հայերը…
Հայերը ունեին շատ մտավորականներ Թուրքիայում և հենց նրանք կարող էին տեղեկացնել ժողովրդին, թէ ինչ է սպասվում նրանց :Հայդուկները ու հայդուկային խմբերը , որոնք ցավոք ամեն մեկը մի գաղափարով էին տոգորված,կարող էին միախմբվել ու միասնական ճակատով հանդես գալ թշնամու առաջ:Կուսակցությունները իրենց պարբերականներով ու թերթերով կարող էին ժողովրդին տեղյակ պահել ջարդարարների մտադրությունների մասին:Հայերը կա՛մ պետք է հեռանային շատ վաղ , կա՛մ էլ մնային ու կռվեին:

суббота, 16 марта 2013 г.

ԱՐՎԵՍՏ


Կլասիցիզմ – դասականություն, Կլասիցիզմ բառը, պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է օրինակելի: Այն զարգացում ապրեց հատկապես 17-րդ դարի վերջերին: Կարելի է ասել նաև, որ հիմնական սկզբունքներից մեկը բանականությունն էր:  Դասականությունը փորձում էր արտահայտել հասարակական մեծ բովանդակության, հերոսական ու բարոյական իդեալները, անհատի պարտքի զգացողություն հասարակության և հայրենիքի առաջ: Առանձնահատկություններից մեկը, որ արտահայտվում է կլասիցիզմում կարելի է գտնել հենց օրինակելի բառի մեջ: Յուրաքանչյուր պատկերում, ստեղծագործությունում երևում է ներդաշնակը, օրինակելին և համաչափը: Հիշեցնեմ նաև, որ կլասիցիզմը փորձում էր վերհանել գույների ստեղծած կատարելությունը…

Բարոկկո – գեղարվեստական ոճ, որն արտահայտվել է գեղանկարչության, ճարտարապետության, երաժշտության, դեկորատիվ արվեստի, գրականության մեջ ու մեծ տարածում ստացել հատկապես 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին: Ուղղությանը բնորոշ են բազմազանությունը, հետաքրքրությունը միջավայրի նկատմամբ, վիթխարիությունը, ճոխությունը, դինամիկան, պատրանքների ու իրականության համադրումը, լույսի ու ստվերի հակադրությունը:
Ռոկոկոն (ֆրանս.՝ «ռոկայլ» պաճուճազարդ խեցի) գեղանկարչության ուղղություններից է, որը սկիզբ է առել XVII-ից XVIII դարերում: Հիմնադիրը Անտուան Վատտոն էր: Բնորոշվում է խեցիների և բեղիկների ոլորապտույտ զարդանախշերով: Այս նկարների մեջ պատկերվում էին հեշտասիրական պատկերներ, որտեղ տարբեր սիրահարներ զբաղվում են  սիրախաղով: Այս ժանրը կոչվում է «պաստորալիզմ», որտեղ պատկերվում էին հովվերգական թեմաներ: Այստեղ ամեն ինչ հեքիաթային է. այն խոտի վրա, որի վրայով քայլում էին սիրահարները, չկա ոչ մի մոլախոտ, իսկ կենդանիները (վագրր, աղավնի, ոչխար) հեզ են և առանց թշնամության, պառկած են այդ սիրահար զույգերի մոտ: Ծառերի սաղարթները թեթև էին: Գունային գամման վառ էր:
Գեղանկարչություն. Ժան Մարկ Նատիե, Ֆրանսուա Բուշե, Ժան Օնորե Ֆրագոնար, Անտուան Վատո

Հայկական սովետական հանրագիտարան, 1979թ.
Նկարների աղբյուր՝ http://smallbay.ru/
Մաթևոս Վարդանյան, 11-1դաս. 




четверг, 7 марта 2013 г.

Մտորումներ


1.              Փորձիր մտորել. համամի՞տ ես, ինչո՞ւ է այսպես.«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես… ասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ»:
Ես համամիտ եմ այս մտքի հետ, որը տիպիկ բնութագրում է ներկայիս մարդկանց վերաբերմունքն ու մարդկային հարաբերությունները:Դրանք իմ կարծիքով դարձել են շատ սառը և հիմնված են շահի վրա:
2.              Երբ է մարդը եզրահանգում անում, ինչ է եզրահանգում ասվածը:
Իմ կարծիքով մարդը եզրահանգման է գալիս, երբ ինչ որ սխալ է անում ,երբ իրեն սխալ է զգում:Եզրահանգում ասվածը մարդու մտածելու կարողությունն էոր մարդը կարողանում է ինքն իր մեջ իրեն ուղղել և վերլուծել  փորձել գտնել իր սխալը:
3.              Բացատրիր՝ շրջապատող աշխարհը մակերեսորեն ընկալել, ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, դու մակերեսորե՞ն ես ընկալում:
Մակերեսորեն ընկալել այսինքն ընկալել այն շատ պարզ և այնպես, ինչպես որ այն կա:Ես ընկալում եմ աշխարը այնպես ինչպես ես եմ պատկերացնում Ընդհանրապես ես պատկերացնում եմ, որ աշխարհը փուջ զանգված է:
4.Վերջին անգամ ինչ թեմայի շուրջ ես խորհրդածել. ներկայացրու խորհրդածությունդ մի քանի նախադասությամբ:
Խորհրդածել եմ աղջիկների բարոյական հատկանիշների մասին:Մեր օրերում արդեն դժվար է գտնել նորմալ տղա և աղջիկ :Կարելի է ասել , որ նրանց 80%-ը այլասեռված է:
5. «Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…»՝ մտորում այս թեմայի շուրջ:
Իսկապես հիմա մարդիկ այնքան շատ ծույլ են դարձել , որ մի օր այն աղետաբեր կլինի թե՛ պետության համար և թե՛ ընտանիքների:Մարդիկ սկսել են չմտածել հիմնականում նրանից չկարդալուց և չվերլուծելուց:Ընդունում են այն ինչ նրանց մատուցում են:Չեն ուզոում սեփական կարծիքը ունենալ տվյալ թեմայի շուրջ:Դա էլ հանգեցնում է մարդկանց մոնիպուլիացիաին:

пятница, 15 февраля 2013 г.

Ինչի համար է տրված իշխանությունը


Իշխանությունը դա մեծ հասկացություն է: Իշխանության հասնելու համար շատ մեծ պայքար է ծավալվում և հաճախ դա վերածվում է քաղաքացիական պատերազմի , որն էլ տանում է երկիրը դեպի կործանումը:Իշխանության գլուխ են գալիս մի քանի պատճառներով՝
1.Որպեսզի փոխեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության ընթացքը ու երկիրը հանեն ծանր իրավիճակից:
2.Որպեսզի գրավեն երկիրը ու կործանեն այն:(օր.Արևմուտքից Գառբաչովին ուղղարկեցին որպեսզի քանդի ԽՍՀՄ-ն):
3.Իշխանությունը տրված է , որպեսզի այդ իշխանավորները կառավարեն ժողովրդին հենց ժողովրդի օգնությամբ այսինքն գլուխ լինեն ժողովրդին:
Ասիական և արևելյան երկրներում, որտեղ ժողովրդավարությունը ձևական բնույթ է կրում երկրի ամենաուժեղ կուսակցությունը իշխանության գլուխ գալով կառչում է աթոռին ու երկար ժամանակ այն բաց չի թողնում մինչև որ երկրում ձևավորվում է իսկական ընդդիմություն որն էլ արմատախիլ է անում այդ բռնապետություն ստեծած կառավարությանը:Իշանությունը տրվում է մեկ անգամ և եթե կարողանաք շահել ժողովրդի համակրանքը ապա ձեր իշխանության տարիները կերկարաձգվեն:Արևմտյան երկրներում ՝ԱՄՆ,Ֆրանսիա,Անգլիա և այլն , որոնք իսկական ժողովրդավարական երկրներ են իշանությունները պառտվելու դեպքում զիջում են այն հաղթած կուսակցությանը:

суббота, 9 февраля 2013 г.

Հայաստանս ապագայում.........Ծախված



Սա ընդամենը 15 տարեկան պատանու պատկերացումներն են ապագա Հայաստանի մասին այո՛, հենց այն 15 տարեկան պատանու ով գրեց նամակ ՀՀ նախագահին,իսկ հիմա ոգևորված ազգիս հետաքրքվածությամբ գրում եմ իմ երկրորդ հոդվածը:Նախորդ հոդվածում գրեցի Հայաստանի հայաթափման մասին, որը այսօր կրկին  կշարունակեմ, որովհետև կապված է իմ այս մյուս հրապարակախոսության հետ:Օրեր առաջ լսեցի , որ ԻԻՀ-ում այս ամռանը անցկացվելու են նախագահական ընտրություններ և թեկնածուներից մեկը ՝իրենց հոգևոր առաջնորդը, եթե չեմ սխալվում հայտարարեց , որ եթե նա ընտրվի նախագահ, ապա Հայաստանը,Ադրբեջանը և Տաջիկստանը միացնելու է իր տարածքներին այսինքն դարձնելու է Պարսկաստանի գաղութը:Իմ հայ ժողովուրդ միթե՞ մենք նորից պետք է կորցնենք մեր անկախությունը ,միթե՞ մենք նորից պարսիկի լծի տակ պետքա անցնենք այո՛, փաստորեն այո՛, քանի որ դրա համար ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները:Այսօր շրջում ենք Երևանում և շուրջբոլորը հանդիպում ենք պարսիկների ,իսկ Հյուսիսային Պողոտայում ամբողջը պարսիկներ են, այո՛, ցավոք պարսիկներ:Դեռ 5-6 տարի առաջ այդտեղ քանդված տներ էին և հայեր էին ապրում,իսկ հետո նրանց տները ձեռքներից կոպեկներով  ու բռնի ուժով վերցրեցին:Նրանք վերցրեցին այդ տները շատ չնչին գներով այնքան չնչին որ, այդ մարդիկ այդ գումարով սկի չկարողացան մի փոքրիկ անկյուն իրենց համար գնեն այլ գնեցին  տոմսեր դեպի Ռուսաստան ,ԱՄՆ և ԵՎրոպական երկեներ:Փաստորեն այդ նույն <<ՀԱՍՏԱՎԻԶԻԿՆԵՐԸ>> քշեցին տեղի հային ՝բնիկ Երևանցուն:Միթե կարելի է նման կերպ վարվել սեբական ժողովրդի հանդեպ դուք հայ էք՞, թե՞ թուրք  հաաա՜ ես հասկացա դուք ուզում էք հայաթափեք Հայաստանը,պարսիկների համար շատ տներ սարգեք ,որ նրանք գան ապրեն այստեղ դա հասկացանք ,իսկ ինչու էք՞ մեր լեռները ,մեր արոտավայրերը մեր սուրբ հողը տալիս նրանց <<ՎԱՐՁՈՎ>>այսպես ասած այ <<ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐ>>:Դուք այ իշխանավորներ գյուղացուն քշում էք իր հողերից ու իր երկրից ,վերցնում էք նրա հողը ու տալիս էք՞ պարսիկին հա՞:Էլ՛ բան չունէք տալու էլ՛, բան չունեք ծախելու սաղ ծախեցիք՝ջուրը ֆռանսյացուն,երկաթուղին ռուսին,հանքերը ռսին,պարսիկին, հնդկացուն հիմա էլ հողը պարսիկին եք թաքուն ձևերով տալիս, որ ժողովուրդը չհասկանա ինչա կատարվում, բայց չե կան իմ նման տղեք , որ շատ լավ հասկանում են ու փորձում են ժողովրդին արդնացնեն ձեր <<ՆԱՌԿՈԶԻՑ>> այն ժողովրդին որ 1988-1996 թվերը պայքարեց անկախության,պատերազմի,բռնության,ցռտի,սովի,երկրաշարժի ու մթի դեմ. ինչ՞ էք անում դուք   ես ձեր .... ու իմ հետ ևս 10 մլն. Հայեր:Հետաքրքիրա, որ էլ ծախելու բան չլինի ինչ էք՞ ծախելու պարսիկին կամ մյուսին ձեր մորը՞ թէ՞ ձեր կանանց համապատասխան<< բանը>> հիշե՛ք ով ծախում է հայրենիքը նա կծախի իր սրբությունները և կուրանա ամեն ինչ:Դուք թուրքից էլ վատն էք ժողովուրդը ձեզ չի սիրում և ընդունում հեռացեք աստծու սիրո հեռացեք հերիքա ուտեք ու ծախեք ամեն ինչ:Այստեղ մի սերունդա մեծանում, որ չի պատռաստվում ձեզ երկար տանել այս երկրում:Լավ վերադառնանք պարսիկներ թեմային :Ամբողջ Երևանը լցված է պարսիկներով բոլոր ակումբներում, ձեր լեզվով ասած ԴԻՍԿՕՆԵՐՈՒՄ  և այլ ժամանցի վայրերում:Գուցե շատ ժամանցի վայրեր կան, բայց ես չեմ օգտվում այդպիսի <<լկտի>> տեղերից:Ժողովուրդ ջան մի վախեցեք հելեք ոտքի քանի որ մեր թշնամին մեր մեջա մեկ անգամ նրան հանենք մեր միջից ու հանգիստ գնանք ապրենք ի՞նչքան կարելի է այսպես:Ինչու էք բոլորտ վախեցել ու ամեն մեկտ ձեր մասին մտածում ինչ է  վախենում էք մեռնել, բայց դուք մեռնում էք Հայստանի և նրա գալիք սերունդների համար:
Ահա պետք է խոսեմ մեզ համար շատ ցավոտ թեմայից ՝ մեր գյուղերի դատարկման թեմայից:Դեռ 20 տարի առաջ Հայաստանում կար 1000-ից ավելի գյուղ:1988-ի մարդահամարի տվյալներով Հայաստանում ապրում էր 3.8մլն հայ, որը հասել էր իր գագաթնակետին:Սկսվեցին ցույցերն ու հանրահավաքները:Երկիրը շրջափակվեց ՝չկար գազ , լույս ,սննդամթերք,իսկ Հայաստան դիմող գաղթականների <<քարավանները>> չէին պակասում:Նրանք  եկան Հայաստան , սակայն նրանց մեր երկիրը չկարողացավ տեղավորել և շուրջ 200.000 գաղթականներ Ադրբեջանից եկած ստիպված կրկին բռնեցին գաղթի ճամբան դեպի Ռուսաստան և այլ երկրներ:Իմ հայ ժողավուրդ ինչքան մենք պետք է էսպես գաղթական մնանք ,ինչքան մեր մեջ պետք է ապրի ստրուկի հոգին:Վերջ եկել է այդ ամենի ավարտը իմ ԱՐԻԱՑԻ ժողովուրդ:Երբեմնի Սվետական Միությունը փլուզվեց և փլուզվեցին հարյուր հազարավոր մարդկային ճակատագրեր:Հիմա մասնավորապես ավագ սերունդը երանի է տալիս այն ժամանակներին , երբ ամեն ինչ կար ու մատչելի էր մարդկանց ամեն ինչ անվճար էր սկսած բժշկությունից մինչև մարդկանց հանգստով ապահովելը:Ինչևէ մարդիկ լավ էին ապրում ,իսկ հիմա նույն այդ մարդիկ իրենց գլխին են տալիս , որ գնացել ու քվեարկել են հանուն Ազատ Անկախ Հայաստանի համար:Ազատ,անկախ , բայց սոված ու մուրացկան Հայաստան ինչու սոված Հայաստան ,որովհետև Հայաստանում շատ՜ հարուստներ ու շատ ՜ աղքատներ կան ,իսկ միջին խավը համարյա չկա:Ինչու մուրացկան Հայաստան ,որովհոտև Հայաստանը ամեն տարի փող է մուրում սփյուռքից ,որից հանգանակված գումարը պետք է ծառայի Հայաստանի ու Արցախի բարեկարգման համար , սակայն այդ գումարի ընդամենը 30-40%-է ծառայում իր նպատակին ,իսկ մնացածը հոսում է մեր <<ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻ>> գրպանները ,որոնք էլ այդ գումարը վատնում են ԼԱՍ ՎԵԳԱՍՈՒՄ դե արդեն պարզ է թէ ինչ նպատակներով:Ինչպես ասել է Իլհամ Ալիևը իր հարցազրույցներից մեկի ժամանակ.
-Հայաստան պետությունը ուղղակի կքանդվի առանց սփյուռքի օգնության:
Ես ուզում եմ խոսել նաև ազգի մենթալիտետի մասին դեռ 25 տարի առաջ հայ երիտասարդը պատռաստ էր կյանքը զոհել հանուն , որևէ ազգանպաստ գաղաբարի:Հիմա այդ երիտասարդությունը գրեթե գոյություն չունի:Մտածեք ժողովուրդ ջան մենք քիչ քիչ գնում ենք կործանման: