ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Երկրի տնտեսության մեջ արդյունաբերությունը
կազմում է մոտ 28%, գյուղատնտեսությունը՝ 15%, շինարարությունը` 6%, ծառայությունները`51%: Ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալն ունի ամենամեծ կշիռը, արտադրության 84%, այդ թվում `շինարարության, տեքստիլ, կաշվի, սննդի, քիմիական, դեղագործական, մետալուրգիայի, ավտոմեքենաների արտադրություն և էլեկտրական ապրանքներ:Շարժուն արդյունաբերությունը զբոսաշրջությունն է: 2010-ին Թուրքիան զբաղեցնում է 15-րդ տեղը աշխարհում տնտեսական հզորությամբ :Թուրքիան ԵՎրոպայում 6-րդն է ավտոմեքենաների
արտադրության մեջ:Թուրքիայում են պատրաստվում կամ հավաքվում <<Ford>>,<<
FIAT>>, <<Renault>>, <<Toyota>>,<<Honda>>,<<Opel>>,<<Hyundai>>,<<Mercedes-Benz>>
և MAN ավտոմեքենաները:
Վերջին տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունն ավելի ու ավելի մեծ նշանակություն ունի Թուրքիայի տնտեսության համար: 2006-ին Թուրքիա էր այցելել 19.8 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ: Ամենաշատ զբոսաշրջիկներ են գալիս Գերմանիայից, Բուլղարիայից, Իրանից, Ռուսաստանից, Հունաստանից, Վրաստանից, և Ադրբեջանից: Ըստ Թուրքիայի վիճակագրական գրասենյակի, 2011-ին օտարերկրյա զբոսաշրջիկներից պետական բյուջե է հոսել ավելի քան 23 մլրդ ԱՄՆ դոլլար, ինչը 10,6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի (2010 թ.):
Վերջին տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունն ավելի ու ավելի մեծ նշանակություն ունի Թուրքիայի տնտեսության համար: 2006-ին Թուրքիա էր այցելել 19.8 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ: Ամենաշատ զբոսաշրջիկներ են գալիս Գերմանիայից, Բուլղարիայից, Իրանից, Ռուսաստանից, Հունաստանից, Վրաստանից, և Ադրբեջանից: Ըստ Թուրքիայի վիճակագրական գրասենյակի, 2011-ին օտարերկրյա զբոսաշրջիկներից պետական բյուջե է հոսել ավելի քան 23 մլրդ ԱՄՆ դոլլար, ինչը 10,6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի (2010 թ.):
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ 2008 թվականի վիճակագրության Թուրքիայի բնակչության թիվը
հանում է 71 մլն 517 հազ : Թուրքիայի բնակչությունը
բազմազգ է: Ապրում են մեծ մասամբ թուրքեր՝ 65.40 մլն, քրդեր՝ 5.6 մլն,ադիգեյներ՝ 2.5 միլիոն,
հայեր՝ 800 հազար-200 հազար, համշենահայեր՝ 600 հազար, զազակներ՝ 0.8 մլն,բոսնյացիներ՝ 1.0 մլն, ալբանացիներ՝ 0.3
մլն, լազեր 0.3 մլն, արաբներ՝ 870 հազ, պոմակներ՝
600 հազար, գնչուներ՝ 500 հազար, լեզգիներ՝
մոտ 50 հազ., աբխազներ՝ 30 հազ (ըստ այլ աղբյուրների, 300 հազար), չեչեններ՝ 26 հազ.
հրեաներ՝ 20 հազ. ասորիներ՝ 17 հազ , հույներ՝ 2 հազ:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
Թուրքիան գտնվում է արեւելյան կիսագնդում: Դրա տարածքը (ներառյալ
ներքին ջրերը) կազմում է 779 452 կմ ²: Թուրքիայի 97% - ը Ասիայում է, իսկ 3% - ը՝ Եվրոպայում: Մայրաքաղաքը Անկարան
է : Մեծ քաղաքներն են՝Ստանբուլը,Իզմիրը,Դիարբեքիրը,Կարսը,Տրապիզոնը
Անթալիան և այլն: Թուրքիայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունն այն է, որ այն
գտնվում է ԵՎրոպան և Ասիան միացնող ճանապարհի վրա:Թուրքիայի տարածքը 3 կողմից շրջապատված
է ծովերով՝հյուսիսում Սև ծովը, հարավում Միջերկրական ծովը, արևելքում Էգեյան ծովը և
դա հնարաորություն է տալիս նրան կապել Սև ծովյան երկրներին ու ազգերին Միջերկրածովյան
երկրների հետ:Արևելքից սահմանակցում է ՝ Հայաստանին, Իրանին,Վրաստանին և Ադրբեջանին
, հարավում՝Սիրիաին և Իրաքին ,արևելքում Հունաստանին
և Բուլղարիային:
Կլիման
Թուրքիան
լեռնային երկիր է: Ամռանը ողջ Թուրքիայի մայրցամաքային տարածքներում տաք և չոր
է,ձմեռներն էլ ձնառատ ու ցուրտ: Էգեյան և Միջերկրական
ծովերի կլիման տարածաշրջանին մատուցում են մեղմ ձմեռ, և ձյան
կայուն կափարիչը ձեւավորում:Սևծովյան կլիման բարեխառն ծովային է իրեն
բնորոշ տաք ամառներով և զով ձմեռներով: Միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հունվարի մոտ +5 ° C, ամառը՝
հուլիսին +23 ° C: Ամռանը միջին ջերմաստիճանը կարող է գերազանցել 30° C երբեմն
էլ 35 ° C մինչև +40 ° C շոգը կարող է
գերազանցել, բայց դա համեմատաբար հազվադեպ է հարավային ափին:Թուրքիայի հարավային ափը, միջերկրյածովյանն, ավելի անապատային ու չոր է համեմատած հյուսիսային՝
Սևծովյան ափին, որտեղ կլիման ավելի զով ու
խոնավ է:
Վերջաբան
Ես եկա այն եզրակացության, որ Թուրքիայում
կարող է զարգանալ գրեթե բոլոր տեսակի տնտեսություններ քանի որ այն ունի շատ լավ աշխարհագրական
դիրք, շատ մեծ թվով բնակչություն, որը ապահովում է էժան աշխատուժ: Բայց Թուրքիան չունի
նաֆթագազային արդյունաբերություն և թերևս միայն սա է Թուրքիայի միակ թերությունը:
Комментариев нет:
Отправить комментарий