Կիլիկիայի Հայկական Թագավորություն միջնադարյան հայկական անկախ պետություն` ստեղծված սելջուկ-թուրքերիարշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից: Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էրպատմական Կիլիկիա շրջանը:
Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ` Ռուբինյանների կողմից: Մայրաքաղաքըսկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը: Կիլիկիյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերելխաչակիրների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ,որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարներիիշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում:
1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի ՀայկականԹագավորության:1226 թ-ին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին` Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճելէին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլհամագործակցել ընդդեմ ընդհանուր մահմեդական թշնամիների, հատկապես` մամլուքների դեմ: 13-14-րդ դարերումմոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան` թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմմամլուքների: Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թ-ին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներումդեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես գրավվեցին օսմանյան-թուրքերի կողմից1515 թ-ին:
Կիլիկիյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև առաջացել էին ռազմական և տնտեսական կապեր, որոնցհետևանքով Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ: Իսկհասարակությունը վերածվեց ֆեոդալականի: Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակաշտարակների կառուցումը և եկեղեցաշինության շատ տարրեր: Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որիվառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը` Այասը, որտեղով անցել է նաև հայտնիճանապարհորդ Մարկո Պոլոն:
Комментариев нет:
Отправить комментарий