среда, 12 декабря 2012 г.

Կարծիք Թումանյանի պոեմների մասին


Կարծիք…
Թումանյանի պոեմներում շատ լավ արտացոլվում է հայի բնավորության գծերը թեպետ և կան արդի և հնացած սովորույթներ, բայց մեկ է այդ երևույթը մնում է հայի հոգեբանության մեջ:
1.      Հիմա գրեթե իսկական սեր չկա այն ժամանակ երբ զույգերից մեկը բաժանվում կամ մահանում էր, ապա մյուս զույգը կամ իր կյանքին վերջ էր տալիս, կամ էլ ապրում էր աշխարհից մեկուսացած:Իսկ հիմա բաժանվում ու նորից ամուսնանում են այսպես ասած՝թեթև են տանում:
2.      Կողակցին ընտրելու մեջ այն ժամանակ առաջարկություն էր անում ծնողը և պարտադրում, որ ամուսնանա այդ տղայի կամ աղջկա հետ:Իսկ հիմա դա երկրորդական է դարձել, քանի որ հիմա աղջիկը կամ տղան են ընտրում միմիանց և ամուսնանում և դա ես կասեի ամենաճիշտ տարբերակն է:
3.      Հնում ավելի քաղքենի, ավելի ավանդական ու կարծրատիպերով էին ապրում ու գործում ,իսկ հիմա մարդիկ հաշվի չեն առնում հանրության կարծիքը և ապրում են այնպես ինչպես որ ուզում են:
4.      Մեր օրերում շատ են շատացել բաժանությունները և հիմնականում բաժանվում են այն ընտանիքները, որտեղ բացակայում է հարգանքը ընտանիքի հանդեպ,հանդուրժողականությունը,մեկը մեկին զիջելու ունակությունը և սերը:Հիմնականում պահպանվում են այն ընտանիքները որտեղ այս երևույթները պահպանվում են:
19-20 րդ դարերում բոլոր գյուղական և քաղաքային բնակավայրերում կար ամոթ,պատիվ, նամուս և այլն:Մարդիկ ՝մասնաորապես ծնողները, ծանր էին տանում իրենց երեխայի բաժանության կամ վատ լինելու փաստը,իսկ հիմա դա գրեթե չի պահպանվել և մարդիկ թեթև են տանում այդպիսի բաները և համարում են սովորական բան:
Հիմա 21-րդ դարում Հայաստանի  հեռավոր գյուղերում դեռ պահպանվել են ավանդույթներն ու մաքրությունը:Իսկ քաղաքում վիճակը ողղակի տխուր է :
Պոեմների միջոցով Թումանյանը պատմել է իր ժամանակահատվածի և դրանից առաջ ապրած մարդկանց ու նրանց ավանդույթները:Պոեմը երևի միակ գրական ժանրն է, որի միջոցով կարելի է շատ լավ նկարագրել այդ տխուր ավարտ ունեցող պատմությունները:

Комментариев нет:

Отправить комментарий