четверг, 16 мая 2013 г.

ՀՅԴ 9-րդ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ


1919-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։Նույն թվականի սեպտեմբերին ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովի ընդունած նոր ծրագիրը հաստատագրել է «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» կերտումը, ինչը որպես վերջնանպատակ մնում է նաև 1982-ին, 1998-ին ընդունված ծրագրերում։Այս ընդհանուր ժողովի որոշումներում ամենանշանակալին թերևս, Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարի պաշտոնական վավերացումն էր:Ընդհանուր ժողովը հայոց անկախ պետականության պայմաններում հաստատակամորեն կանգնեց, Ն. Աղբալյանի պատկերավոր խոսքերով ասաց,հայ ժողովրդի արյունեվ վոռոգված այդ նորածիլ հանրապետությունը խնամելու և հաստատուն ծառ դարձնելու աներկբա դիրքորոշման վրա: Այս համագումարըշրջադարձային էր նաև այն իմաստով, որ հայոց նորածին անկախ պետականության իրողության պայմաններում ՀՅԴ-ին պատրաստվում էր փակել քաղաքական պայքարի առաջին գրեթե երեսնամյաշրջանը, և անցնել հաջորդին՝պետականության կերտմանն ու վերաշինությանը:Բայց , ավաղ,արտաքին ու ներքին ոսոխների դավերի հետևանքով , այն շատ կարճ տևեց:1919 թ. Մարտի 1-ին ՀՅԴ –ի Արևելյան ու Հյուսիսային բյուրոները հրապարակել էին 9-րդ ընդհանուր ժողովի օրակարգը՝ բաղկացած հինգ խումբ հարցերից:
Լսվելու և քննարկվելու էին .
Ա. Կուսակցության կենտրոնական մարմինների զեկույցներ ու հաշվետվություններ ՝ թվով 7 ենթահարց.
Բ. Սոցիալ քաղաքական բնույթի՝ թվով 12 ենթահարց.
Գ. Ծրագրային կասմակերպական խնդիրներ 5 ենթահարց.
Դ. Կուսակցության ընթացիկ կյանքի 8 ենթահարց.
Ե. Ընտրություններ.
Համագումարին մասնակցում էին 61 պատգամավոր վճռական ձայնով և 19-ը խորհրդակցական , ընդամենը 80 պատգամավոր: ՀՅԴ Բյուրոների նախապես ասվաց հայտարարության համաձայն ժողովը բացվելու էր 1919 օգոստոսի 15-ին Երևանում:Սակայն ինչպես հայտնի է այդ օրերին տեղի ունեցող թուրք – թաթարական ապստամբական ելույթները ՝մասնավորապես Վեդիի արյունահեղ կռիվները , ինչպես նաև առանձին պատգամավորների ուշացումը պատճառ դարձան , որ համաժողովի հրավիրումը հետաձգվի:Արևելյան Բյուրոյի օգոստոսի 11-ի նիստում որոշվեց հետաձգել ժողովի հրավիրումը, և այն վերջապես բացվեց 1919 թ. սեպտեմբերի 27-ին:Հայ աշխատավորական գաղափարական ղեկավար կուսակցությունը՝ ՀՅԴ-ի Ընդհանու ժողովի պատգամավոր ընկերները տոգորված են մի ձգտումով՝ ամրացնել մեծ հեղափոխության նվաճումները , կայուն դարձնել  Միացյալ և Անկախ Հայաստանի Հանրապետությունը ,ամրապնդել Հայաստանի դեմոկրատական իրավակարգը ,ապահովել դեմոկրատիայի սոցիալական բարգավաճումը:1919-ի սեպտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ կուսակցության համագումարի հանդիսավոր բացումը:Նիստը խոհուն ճառով բացեց Ն . Աղբալյանի բացման խոսքից հետո ՀՀ կառավարության կողմից  Ընդհ. Ժողովը ողջունեցին վարչապետ Ալ.Խատիսյանը,Երևանի քաղաքապետ Մ.Մուսինյանը և ուրիներ:
Նախահամագումարյան ժամանակաշրջանում կուսակցության կազմակերպման մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի շատ կարևոր առանձնահատկություն:Ստեղծվել էր այնպիսի մի վիճակ , երբ ՀՀ տարածքում կար 300 հազար արևելահայ գաղթականություն , որի մեջ կուսակցական պատկանելիությամբ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում էին ՀՅԴ անդամները և համակրողները : Կուսակցության գերագույն ժողովի կենտրոնական քաղաքական հիմնախնդիրը Հայկական հարցն էր , որի հիմքում ընկած էր Միացյալ և Անկախ Հայաստանի պահանջը:Բյուրոյի անդամները և շատ պատգամավորներ պնդեցին Հայաստանի սահմանների հարցում չափավոր քաղաքականության անհրաժեշտության  մասին ՝ մատնանշելով Կիլիկիայի ուրիշ հատվածներ Միացյալ Հայաստանի սահմաններից դուրս ձգելու մասին , սակայն Ընդհ. Ժողովի , ձայների մեծամասնությամբ բանաձևեց  հետևյալը.
<<Հայաստանի սահմանները որոշելու խնդրում արտաքին քաղաքականությունը պիտի ղեկավարվի այն ծրագրով , որը 1919 թ. փետրվարի 19-ին ներկայացվել է Փարիզի հաշտության համաժողովին>>:
Այսպիսի որոշում կայացվեց Ընդհանուր ժողովում  Հայկական հարցի վերաբերյալ առաջադրված ինը տարբեր բանաձևերի համադրման հիման վրա:Այսպիսով, կուսակցության 9-րդ Ընդհ. Ժողովը հավանության տվեց 1919 թ. փետրվարի 12-ին Փարիզի հաշտության համաժողովին Հայաստանի միացյալ պատվիրակության ներկայացրած Միացյալ և անկախ Հայաստան ստեղծելու ծրագրին,մի ծրագիր ,որով  ենթադրվում էր ստեղծել Ռուսաստանից Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթներից և Կիլիկիայից բաղկացած հայկական պետություն: Ժողովում ծրագրային նշանակության փոփոխությանը կայանում էր ընդամենը հետևյալ երեք առանցքային կետերում.
Ա. Նվիրագործել Անկախ և Միացյալ Հայաստանի հայտարարությանը և նրա ամբողջացման ու զարգացման ձգտել բոլոր զորությամբ , ժողովրդավար հանրապետության հիման վրա :
Բ. Չեղյալ համարել կուսակցության նվազագույն ծրագրի Ռուսաստանի և Տաճկաստանի վերաբերյալ քաղաքական պահանջները :
Գ. Ամբողջական ծրագրի վերաքննությունը հետաձգվում է հաջորդ Ընդհանուր ժողովին:
Այսպիսով 9-րդ համագումարը հանգում է իր ծրագրային գերագույն նպատակին ՝ Միացյալ և Անկախ Հայաստան կերտելու գաղափարին:Հիրավի, կուսակցության 9-րդ Ընդհ. Ժողովը շրջադարձային , պատմական եղավ այն իմաստով , որ փաստորեն առանց կենսագործման չեղյալ համարվեց 1907-ի Վիեննայի 4-րդ Ընդհ. Ժողովում ընդունված նվազագույն ծրագրի քաղաքական պահանջների բաժինը՝ Հայաստանի երկու հատվածների ինքնավարության մասին,և դրա փոխարեն որդեգրվեց Հայաստանի անկախության պահանջը:    Ըստ ինձ այդ ժամանակահատվածը նպաստավոր չէր տարածքների հարցը լուծելու համար այն հնարավոր չէր եկրի ներսում տիրող ծանր սոցիոլոգիական պայմանների պատճառով:Միայն նպաստավոր էր պետություն ստեղծել իր կառավարությամբ:
Արտաքին քաղաքականությունը ...
Հաշվի առնելով , որ ՀՀ ապագան մեծ չափով կախված էր նաև հարևան երկրների հետ ունեցած փոփոխություններից ու վարվող հստակ քաղաքականությունից ՝ կայացվեց առանձին որոշումներ ՝ Հայաստանին դրկից բարեկամ և ոչ բարեկամ երկրների հետ ունենալիք արտաքին քաղաքականության և տնտեսական հարաբերությունների առնչությամբ:Օր.՝ Իրանի վերաբերյալ տրվեց հետևյալ ձևակերպումը.<<Պարսկաստանի հետ պահպանել նույն սերտ հարաբերությունները , որն ունեցել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը մինչև օրս և որ մեծապես կհամապատասխանի հայ ժողովրդի շեշտված վերաբերմունքին դեպի պարսիկ ժողովուրդը>>:Ընսմին կարելի է ասել , որ ժողովուդը թշնամականվերաբերմունք չի արտահայտել անգամ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ ,որոնց հետ ուներ ազգային –տարածքային լուրջ վեճեր ու քաղաքական տարամերձ դիրքորոծումներ:Ադրբեջանի հարցում կայացել է հետևյալ բանաձըը.<<Հրահանգել կառավարությանը, պահպանելով Հայաստանի և հայ աշխատավորության շահերը Ադրբեջանի սահմաններում աշխատել բարիդրացիական հարաբերություն պահպանել նրա հետ >>:Սակայն հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող այս բանաձևից զատ ՝ Ընդհանուր ժողովը հատուկ որոշում կայացրեց Ղարաբաղի և Զանգեզուրի վերաբերյալ. << Դրանք համարելով ՝ անբաժանելի մասը Անկախ ու Միացյալ ՀՀ-յան>>:Այդ նշանակում է , որ ՀՅԴ-ն ձգտելով հանդերձ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատման , ոչ մի ձևով նրան չէր զիջելու Ղարաբաղն ու Զանգեզուրը:Հայկական այդ հողերի միացումով ՀՀ-ի իրական տարածքը կկազմեր 67.000 քառ. կմ: Ըստ ինձ արդեն պարզ էր, թե ինչու ՀՅԴ-ն ջերմ կապեր հաստատեց Իրանի հետ քանի որ միայն նրա հետ չուներ տարածքային ու քաղաքական խնդիրներ ու երկիրը լիարժեք շրջափակումից կանխելու համար Իրանը մնաց իբրև բարեկամ և երկրի հարավային դարպասը:
Ընդհանուր ժողովը վճիռ կայացրեց հայ ժողովրդի դահիճներին պատժելու ,որը և հետագայում փայլուն կերպով իրագործեցին հայ վրիժառուները:Ըստ ինձ դա ժամանակին ընդունված որոշում էր:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ տարվող քաղաքականությանը ,ապա հաշվի առնելով ,որ գոյություն ունեին տարբեր Ռուսաստաններ՝ բելշեվիկյան , դենիկինյան, կոլչակյան և այլն,ցուցաբերվում էր տարբեակված մոտեցում:Ժողովը շեշտում էր ,որ պահպանելու էր բարյացակամ հարաբերությունները ռուս ծողովրդի հետ: Ըստ ինձ   ՀՅԴ-ն ուզում էր ,որ Ռուսաստանը կոպիտ ասած ոտքը Կովկասից չհանի քանի որ դեռ կար արտաքին վտանգը և չնայած դաշնակները ռուսներին համարում էին ոսոխներ չէին կտրում նրանց ոտքը վախենալով թուրքերից , իսկ երբ դա արվեց երկիրը կործանվեց:
Տնտ.քաղաքականություն...
Հայկական քաղաքական շրջանների կողմից հանրապետության ներսում և հատկապես դրսում այն թյուր միտքն էր տարածվում , թե միայն Հայաստանի դաշնակցական կուսակցությունը ոչ միայն չի քաջալերում մասնավոր տնտեսական գործունեությունը այլև ամեն կերպ արգելք է հանդիսանում ապրանքաշջանառական հարաբերություններին ընդհանրապես:Այս ամենը արվում էր ՝ ելնելով այն տրամաբանականդատողությունից , որ ՀՅԴ-ն իր բնույթով սոցիալիստական է , հետևաբար և դեմ կլինի մասնավոր սեփականությանը և շուկայական տնտեսությանը:Բայց իրականում այդպես չէր :Իրականում Հայաստանի կառավարությունը ,ինչպես և յուրաքանչյուր կառավարություն ,հավաքական նախաձեռնության կողքին ամեն կերպ ուժ էր տալիս ու խրախուսում մասնավոր ձեռնարկությանը և նույնիսկ դրամական նպաստ էր բաց թողնում անհատ արդյունաբերողներին այս կամ այն տնտեսական ձեռնարկն սկսելու համար:
Զորք...
Մարտունակ ու որակյալ բանակ ունենալը կուսակցությունը տեսնում էր մի կողմից հզոր տնտեսության , իսկ մյուս կողմից ռազմիկների բարոյական կացության ու նվիրվածության մեջ:
Գաղթականություն...
1919-ի ղեկավար կառավարության մի գրությունից տեղեկանում են,որ առաջիկայում Բաքվից , Թիֆլիսից և Գանձակից սպասվում է մոտ 80 հազար գաղթականների հոսք դեպի Հայաստան, որոնց ընդունման ու տեղավորման համար  ձեռնարկվել են միջոցառումներ:Սակայն Հայաստանի անկախության ու պետականության դեմ ուղղված կործանարար գործողությունները կասեցրին կուսացության և կառավարության կանխագծումները ներգաղթի ասպարեզում:
Աղբյուրը ՝ օգտվել եմ Արարատ Հակոբյան գրքից Հայաստանի Խորհրդարանը ր Քաղաքական Կուսակցությունները 1918-1920    գրքից
Էջ 214

понедельник, 6 мая 2013 г.

ՀԱՅԱՍՏԱՆ, ՍԹԱՓՎԻ՛Ր

Ահա և վերջ, Հայաստան, եկավ և քո վերջը բոլոր մահացած ազգերի շարքում դասվելու համար, քանի որ քեզ այսօր տեսնում եմ իբրև մի քանդվող շինություն ,իբրև մի անմեղ որս, որին հոշոտում է գիշատիչը: Քեզ այսքան դարեր չկարողացան վերացնել ու կործանել, որովհետև քո մեջ կար ապրելու, պետականություն ստեղծելու ձգտում , բայց երբ պետականություն կառուցեցիր, ազատվելով արտաքին թշնամիներից, քո մեջ սկսեցիր թշնամի ման գալ ու սկսեցիր քեզ միջից ուտել այնքան ժամանակ, մինչև չհայտնվեց մի արտաքին ուժ , որի ազդեցության տակ ընկնելով , սկսեցիր ստրուկի պես ապրել, քանի որ չես գնահատում այն պետականությունը , որին հասել ես հազարավոր հայորդիների արյան գնով: Դու սեր չունես դեպի պետականությունը ,քեզ տեր չես համարում քո ունեցածին ,աշխատում ես միայն քեզ համար, այլ ոչ՝ քո պետության , դժվար պահին վախենում ես առճակատել դառն իրականության հետ, քանի որ վախենում ես՝ քեզ համար քո կաշին ավելի թանկ է, քան քո սեփական երեխան: 
Հայաստանցիներ, սթափվեք ու մի երկնչեք, քանի որ արդեն շատ դաժանություններ եք տեսել ու դեռ կտեսնեք:Երկիր Նաիրի, եկել, հասել ես մեր օրերը ու հիմա քանդվում ես այնպես ,որ այլևս չես վերականգնվի : Երբ դու ես քադնվում ,քանդվում եմ և ես ու մեծ՝ շատ մեծ ցավ եմ ապրում ,որովհետև քեզ քանդում են միջից ու քեզ քանդողները քո չարացած որդիներն են, որոնց խոսելուց ես պարզապես նողկանք եմ ապրում , դրանք քեզ կառավարողներն են , քո իշխանավորները , որոնց քայլերը կարելի է համեմատել 3 տարեկան անխելք երեխայի արարքների հետ: Սակայն ես խիստ կասկածում եմ , որ 3 տարեկան երեխան կվաճառեր կամ, կոպիտ ասած, 99 տարով պարսիկներին կտար ողջ Սյունիքը՝ 10.000 գլուխ ոչխար պահելու համար, ... և ցտեսություն Սյունիք , իսկ քո <<հիմար>> ժողովրդին (կներեք, բայց սիրտս շատ լցված ու բարկացած )կքշեն աշխարհով մեկ : Չնայած հայի համար արդեն մեկ է, քանի որ նրա մոտ «ՈՐՏԵՂ ՀԱՑ ,ԱՅՆՏԵՂ ԿԱՑ» սկզբունքն է գործում, նա դարձել է թափառաշրջիկ, անտուն, անբարոյական և վերջիվերջո՝ «անթասիբ», այո, հայը հային չի պահի ու կգերադասի գլուխն առնել ու փախչել դժվարությունից, քան թե կանգնել ու «թասիբով» անել այն, ինչը պատիվ կբերի նրան: Քո մեջ մի տարանջատող բացասական երևույթ մտել, դա քո հայորդիներին զանազանելն ու օտարացնելն է , որն էլ քանդում է քեզ մեջից ,որի պատճառով դու չես կարողանում կայանալ:Հենց այս խոսքը՝ ապարանցի է, մարտունեցի է ,երևանցի է , ղարաբաղցի է և այլն , հենց սա է քո բոլոր դժբախտությունների պատճառը, քանի որ հայը հայ է և վերջ , իսկ վերը նշվածները պարզապես բնակավայրեր են: Չեմ դժվարանում գուշակել քո ապագան, թեպետ՝ բախտագուշակ չեմ :
Ահա անցան ընտրությունները և երկրում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ, դա նշանակում է, որ քո խնդիրները շարունակելու են քեզ նեղություն տալ և դրանցից մեկն էլ արտագաղթն է ,որը վերջին շրջանում հասել է աստղաբաշխական թվերի: Հիմա մեր երկրում պաշտոնապես ապրում է 2.8 միլիոնից 3 միլիոն մարդ, իսկ, ըստ իմ տեսածի և լսածի` 2 միլիոնից 2.2 միլիոն:Սթափվի՛ր Հայաստան, քանի դեռ ուշ չէ : Ես այլևս հույսս չեմ դնում այս պետությունը կառավարող մի խումբ փողին ծախվածների վրա, իմ հույսը միայն ժողովուրդն է ,որին ես ուզում եմ արթնացնել՝ պատերի տակի զրույցներն ու խոսակցությունները հավաքելով, խմբագրելով ու հանրության սեփականությունը դարձնելով: