среда, 12 декабря 2012 г.

Կազիմիր Մալևիչ


Ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր։ Ազդվել է ֆրանսիական պոստիմպրեսիոնիստներից, ֆովիստներից, կուբիստներից։ Նրա աբստրակտ-սուպրեմատիկ «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր։
Ավանգարդիստական արվեստի ուղղություն։ Ծագել է 1910-ական թվականների առաջին կեսին Ռուսաստանում։ Հիմնադիրն է Կազիմիր Մալևիչը։Սզբնական շրջանում սուպրեմատիզմ եզրը, որը ծագում էր լատիներեն՝ supremus՝ բարձրագույն արմատից, նշանակում էր գույնի գերազանցությունը, առավելությունը գեղարվեստական գործի այլ հատկանիշների նկատմամբ։ Նախադեպը չունեցող կտավներում, ըստ Մալևիչի մտահղացման, գույնը ազատվել էր օգնականի, այլ նպատակների ծառայելու դերից, սուպրեմատիկական նկարները «մաքուր ստեղծագործության» առաջին քայլն էին, որտեղ հավասարվել էին մարդու և բնության (Աստծո) ստեղծարար ուժերը։Սուպրեմատիզմը ռուսական ավանգարդի կենտրոնական երևույթներից մեկն էր։ Սկսած 1915 թվականից սկսեցին ցուցադրվել Կազիմիր Մալևիչի աբստրակտ ստեղծագործությունները, այդ թվում նաև «Սև քառակուսին»։

<<Սև  քառակուսի>>
Այս <<Սև քառակուսին>> էր, որ նկարիչ-ավանգարդիստի անունը հավերժացրեց ռուսարվեստի պատմության  մեջ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ պահվում է նկարը ,վերջինի մասին նշվում է <<Նկարի առաջին մտահղացումը հայտնվեց նկարչ մոտ այն ժամանակ երբ նա աշխատում էր <<Հաղթանակ արևի նկատմամբ >> օպերայի կոստյումների և ձևավորման վրա/1913 թ. : Ըստ Մալևիչի հարթ սպիտակմակերեսը ցույց է տալիս տիեզերական տարածության անծայրությունը: Քառակուսին առաջնաձևն է, որից ծնվում է ամեն բան:


Комментариев нет:

Отправить комментарий