понедельник, 3 декабря 2012 г.

Մարտունու ավանդույթներից


Տեառնընդառաջը Մարտունիում
  
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 40-օրական Հիսուսին Աստծո տաճարին ընծայաբերման տոնը`Տեառնընդառաջը:

Իր մեջ նաև ժողովրդական բնապաշտական ավանդույթի տարրեր է պարունակում տոնըբուն եկեղեցական ծիսակարգինու խորհրդանշմանը զուգադրելով Երկրի ընդերքի ջերմացմաննոր կյանքի սկզբնավորմանը պատրաստ լինելուհիշատակումըՍա բնավ չի հակադրվում քրիստոնեական արարողակարգինայլ ընդհակառակըժողովրդական գեղեցիկսովորույթները տոնի գեղեցիկ բաղկացուցիչն են դարձել:

Մարտունու տարածաշրջանի եկեղեցիներում ևս Տեառնընդառաջի տոնակատարությունն սկսվեց դեռևս նախօրեինքանիոր եկեղեցական օրացույցն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետոուստի փետրվարի 13-ի երեկոյան արդեն իսկկատարվում է նախատոնակԻսկ տոնական ժամերգության ավարտին եկեղեցու աշտանակից վառված ջահովբոցավառվում է Տեառնընդառաջի խարույկըՆման խարույկներ վառվում են թե եկեղեցիների բակերումթե մարդկանցտների բակերումԻսկ խարույկի վրայով առաջինը ցատկում են նորապսակներըԻսկ արդեն բուն տոնի օրըփետրվարի14-ինՍբՊատարագի մատուցումից հետո կատարվում է նորապսակների և մանուկների օրհնության կարգքանի որԱմենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նաև ընտանիքի տոնՏոնի մասինմանրամասները տես նաև այստեղ:

Մարտունու ճաշատեսակներ


Կանեփով պատրաստվող հայկական ազգային բազմաթիվ կերակրատեսակներ կանորոնց բաղադրատոմսերնաստիճանաբար մոռացության են մատնվումքանի որ կանեփի մշակումը՝ որպես թմրանյութիարգելված է:
Կանեփով ճաշատեսակները հատկապես մեծ տարածում ունեն Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանումուրմեկ ճաշատեսակի մեջ մի քանի կիլոգրամ կանեփ են օգտագործում:
Կանեփից են ստանում մարիխուաննա թմրանյութըորին Հայաստանում անվանում են պլան:
Մարտունու տարածաշրջանում ամեն տարիամռան 2-րդ կեսինոստիկանությունը իրականացնում է «Կանեփ-կակաչ»համալիր միջոցառումըորի ժամանակ ստուգումներ են իրականացվում բնակիչների հողամասերում և ոչնչացնումկանեփը՝ որպես թմրանյութ՝ հաշվի չառնելովոր այն հաճախ կերակուր պատրաստելու համար է աճեցվում:
Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանության բաժնի պետ Գուրգեն Գինոյանն ասում էոր վերջին 10 տարիներիընթացքում 90 տոկոսով կրճատվել է կանեփի մշակումըՆախկինում տարեկան մինչև 10 տոննա կանեփի ցողուն էինոչնչացնումհիմա՝ միայն 1 տոննա:
Գինոյանը նշում էոր Հայաստանում մշակվող կանեփի մեջ թմրանյութի պարունակությունը մի քանի անգամ քիչ էկրասնոդարյան կանեփիցԱյսուհանդերձոստիկանության հակականեփյան պայքարի հետևանքով ոչնչացվում են նաևսննդի մեջ կիրառելու նպատակով մշակվող կանեփի ցողունները:
«Բակերում ստուգում ենքեթե կանեփ շատ կաարդեն կասկածելի է,- ասում է Գինոյանը,- բացի այդթմրանյութի համարկանեփ մշակողներն այն հատուկ խնամում են»:
Սակայն բնակիչներն ասում ենոր կանեփ իրենք հատուկ չեն ցանում և մշակումկանեփի սերմերը քամին է տարածում:Մեկ կանեփի ցողունից հաջորդ տարի մի քանի տասնյակ և ավել ցողուն կարող է աճել:
«Գարունը բացվում էկանեփն ինքն իրեն աճում է կարտոֆիլի հետեթե կարտոֆիլը մշակում եմուրեմն նաև կանեփն եմմշակում,- ասում է մարտունեցի 71-ամյա Հայկանուշ տատը,- չնայե՞մորն է շոխի ու քաշեմ դեն նետեմ (շոխի ասում ենայն կանեփինորը հատիկներ չունիայլ՝ միայն տերևներ)»:
Մարտունեցի Մաքսիմ Խաչատրյանին մի քանի տարի առաջ ոստիկանությունը բերման է ենթարկելքանի որ նրահողամասում մի քանի տասնյակ ցողուն կանեփ է եղելՆրան զգուշացրել ենոր կանեփ այլևս չմշակի և բաց թողելայդպահից ի վեր նրա հողամասում այլևս կանեփ չի մշակվումիսկ ձմռանը կանեփով ճաշատեսակներ պատրաստելու համարնրա կինըտիկին Սոֆիկըշուկայից է գնում 1 կիլոգրամը 1500 դրամով: «Առաջ ամեն շաբաթ կանեփով ճաշ էի եփում,հիմա ձմռանը առիթից առիթ քյուֆթա եմ անումաղանձ էլ միայն զատիկինէդքան կանեփ առնելը թալան է»,- ասում էտիկին Սոֆիկը:
Երբ «Անկախի» թղթակիցը փորձեց լուսանկարել Մաքսիմ Խաչատրյանի բակի միակ կանեփի ցողունըորը ծառերի ներքոաննկատ էր աճելԽաչատրյանըհուզմունքից դողալովսարսափած վազեց և այն պոկեց հողից ` գոռալովորոստիկանության հետ խնդիրներ ունենալ չի ուզում:
Հայկանուշ տատն էլ ասում էոր եթե անգամ իրեն կալանավորենմիևնույն էկանեփ է մշակելու. «Էլ ի՞նչ տունոր մի 10կիլո կանեփ չունենաս ու ձմռանը մի քանի անգամ ճաշ չեփես»:
Մարտունիում կանեփով բորշ են եփում՝ ճաշի վրա ջրի փոխարեն կանեփի հյութ են լցնում: 6 հոգու համար նախատեսվածճաշին ավելացնում են 1 կգ աղացած կանեփի հյութըջրով բացված:
Իսկ կանեփով քյուֆթան (նաև կանեփով տոլմա են կոչումպարունակում է ձավարկարմիր պղպեղթթու կաղամբորըեփում են 2 կգ աղացած կանեփի հյութով:
Մարտունիում մեծ տարածում ունի նաև աղանձըորը կրակի վրա բոված ձավարի և կանեփի խառնուրդն էՀատկապեսզատիկին ամեն տանը պարտադիր է աղանձ պատրաստելը:
Փոքրերի ատամհատիկին (առաջին ատամը դուրս գալու ծեսևս կանեփ են օգտագործումհատիկ անունով կերակուր ենպատրաստում՝ խաշած լոբիովոլոռովձավարովկանեփով:
Սեդա տատն էլ պատմում էոր երբ իրենք երիտասարդ էինոչ միայն ամեն օր կանեփով ճաշ էին պատրաստումայլևկանեփն օգտագործում էին որպես մաշկի խնամքի պարագա և դեղամիջոց:
Աղացած կանեփի մնացուկըորը ճաշի մեջ չի օգտագործվումերիտասարդ աղջիկները քսում էին իրենց դեմքինորիշնորհիվ մաշկը սպիտակում էմնում թարմ ու երիտասարդՃաքճքված մաշկը փափկեցրել են՝ վրան աղացած կանեփիխյուս քսելովՀիվանդություններից էլ միզակապությունն են բուժել կանեփի ձեթով:

Комментариев нет:

Отправить комментарий