среда, 12 декабря 2012 г.

Կուսակցություններ


                                                 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այս անհատական հետազոտական աշխատանքի բուն նպատակն է ևս մեկ անգամ հիշատակել հայ ազգային կուսակցությունները, նրանց անդամներին ու կազմակերպիչներին ինչպես նաև մեկ անգամ ևս հիշեցնել հանրությանը նրանց  գաղափարախոսությունների,նրանց ձգտումների ու կատարած աշխատանքների մասին:Այս աշխատանքի կատարման խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը լավ ճանաչի իր երկրի ու ժողովրդի պատմությունը:Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը առանց ճշմարտությունն իմանալու տարբեր տեղեր փնովում և վարկաբեկում են այդ մարդկանց՝ կուսակցությունների հիմանադիրներին: Այս աշխատանքի նպատակն է՝ բացել այդպիսի մարդկանց աչքերը և նրանց մեջ միմիայն ճշմարտությունն սրսկել:Իմ կարծիքով դա հնարավոր  է տարբեր տեսակի էլ. գրքերի,  հանրագիտարանների և պատմական այլ գրքերի միջոցով:

                                               Հիմնական մաս
Հնչակյան Կուսակցություն
1Լրիվ անվանումը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն <<ՍԴՀԿ>> , հայ ազգային մանրբուրժուական սոցիալիստական կուսակցություն: Ստեղծվել է 1887-ին Ժնևում:Հիմնադիր ղեկավարներն էին Ա. Նազարբեկյանը, Մ.Նազարբեկյանը, Գ.Կաֆյանը Ռ.Խանազատը  և ուրիշներ: Հ.կ-յան գաղափարախոսության ու գործելակերպի վրա ազդել են Ա.Գերցենն ու նրա <<Կոլոկոլ>>-ը և ռուս. Հեղափոխական նարոդնիկութկունը: Հ. Կ-յան սոցիալական բազան հիմնականում  մանր բուրժուազիան էր : Հ կ-յան  ծրագիրն Էր  թուրք լծից ազատագրել Արևմնյան Հայաստանը և միավորելով հայկ. հողերը , ստեղծել անկախ հայկ. պետություն, հասնել սոցիալիստական հասարակարգի, որտեղ աշխատավորները կլինեն արտադրության բոլոր միջոցների տերը:Հ. Կ-յան գործունեության  հիմնական ասպարեզը Արևմտյան Հայաստանն էր . Մասնաճուղերը գործում էին Ռուսաստանում , Պարսկաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում , Եգիպտոսում, գրեթե բոլոր հայկ. գաղութներում:
Թուրք. բռնակալության  դեմ պայքարելու նպատակով հնչակյանները 1890-ական թթ. կազմակերպել են մի շարք զինված ելույթներ <<Զեյթունում,Սասունում>> ու ցույցեր <<Գում-Գափուի 1890,Բաբ Ալիի 1895-ի ցույցը>>, որոնք, սակայն հաջողություն չեն ունեցել : Հնչակյաններն իրենց համարել են սոցիալիստներ և հայ իրականության մեջ առաջին անգամ թարգմանել ու տարածել են մարքսիստական գրականություն :Հնչակյանների գործունեության անհաջողությունը  Թուրքիայում և նրանց գաղափարական հեղհեղուկությունը հանգեցրին կուսակցության պառակտմանը:Հնչակյանների մի մասը <<աջեր>> գտնում էր, որ կուսակցությունն պետք է զբաղվի միայն ազգային-ազատագրական  պայքարով, իսկ մյուսը <<ձախեր>>  առաջ էր քաշում  ազգային-ազատագրական պայքարը սոցիալականի հետ զուգակցելու անհրաժեշտությունը:1896-ին <<Լոնդոնում>> աջերը անջատվեցին և հիմնեցին <<Վերակազմյալ հնչակյաններ>> կազմակերպությունը կամ կուսակցությունը:1909 –ին  կ-ը պաշտոնապես վերանվանվեց <<Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցություն>>:1914-1918-ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին  հնչակյանները  պաշտպանում էին Անտանտի պետություններին  և մասնակցեցին հայ կամաորական խմբերի կազմակերպմանը :1917-ի փետրվարյան հեղափոխությունից  հետո Հ. Կ. իր համերաշխությունը հայտնեց բուրժ.Ժամանակավոր կառացվարությանը, արտահայտվեց հօգուտ պատերազմը  շարունակելու և մենշևիկների հետ դաշինքի: 2 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հնչակյանները որդեգրել են երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվել են զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից՝ հայտարարելով, որ իրենց առաջնային նպատակը Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս կախյալ ժողովուրդների ինքնավարությունն է, Թուրքիայում սահմանադրական կարգի հաստատումը:
1912 թ-ին, երբ վերստին արծարծվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, հնչակյանները հանդես են եկել Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով: Սակայն շուտով սահմանադրական պատրանքները ցրվել են, երբ ակնհայտ է դարձել, որ երիտթուրքերը Հայկական հարցում շարունակում են Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը:
1Հայկական Սովետական Հանրագիտարան,Հատոր 6 էջ 495.
2http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1274#to_top

                                 Վերջաբան
Այս թեման ուսումնասիրելիս ես համեմատեցի անցյալի ու ներկայիս կուսակցություններն ու գտա շատ նմանություններ:Փաստորեն հիմա էլ անցյալում էլ հայերը բացել են շատ ու շատ կուսակցություններ  բայց դրանցից շատ քչերն են, որ կատարել ու կատարում  են իրենց պառտականություններն  ու դիմակայում դարի մարտահրավերներին: Մեր ազգի մեջ կա մի շատ ցավոտ երևույթ դա միասնականության բացակայությունն է, որն էլ իր ներկայությունն է ապահովել տվյալ թեմայում: ԵՎս մի շատ կարևոր թերություն ունի մեր ազգը  և դա իմ կարծիքով կդառնա մեր ազգի կործանման պատճառը ՝ մեր ժողովուրդը շա՜տ մասնատված  է ու նրանում կան շատ դավաճաններ:Ներկայումս Հայաստանում կան մոտ 2 տասնյակի հասնող կուսակցություններ, որոնք չունեն հզոր ուժ,գաղափարախոսություն,հենարան և ամենակարևորը չեն ծառայու երկրին ու ժողովրդին այլ ավելի վատ մասնատում ու ջլատու են ժողովրդին:ԵՎ վերջին թերությունը՝ մեր  քաղ. գործիչներն  ամեն մեկն իրեն պատկերացնում է նախագահի կամ  երկրի տեր ու բացելով մի <<ստից>> կուսակցություն, իրեն է որդեգրում մի <<ստից>> գաղափարախոսություն այնուհետև հավաքում է իր շուրջ մի քանի <<ՈՉԽԱՐՆԵՐԻ>> ու սկսում է <<ԿԱՌԱՎԱՐԵԼ>>:Եզրահանգումն այն էր, որ մեր երկիրն պետք է ունենա 1 կամ 2 կուսակցություն ինչպես բոլոր ժողովրդավար երկրներում  ու նոր այդ ժամանակ երկիրը երկիր կդառնա:

Комментариев нет:

Отправить комментарий