Նախաբան-Պատմական ակնարկ
1Ըստ պատմության Հայկական Հարցը առաջացել է 1878թ. Փետրվարի
19-ին Սան-Ստեֆանոյում ռուս-թուրքական նախնական խաղաղության պայմանագիր կնքելով:Այն անվանվեց նախնական,
քանի որ ենթադրվում էր Եվրոպային վերաբերող հարցերը քննարկել համաեվրոպական վեհաժողովում:Սան-Ստեֆանոյի
պայմանագիրը բաղկացած էր 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին:Ըստ այդ կետի ռուսական զորքը դուրս էր գալիս հայաբնակ
տարածքներից և հայերի անվտանգությունը պետք է պահպանեին օսմանյան զորքերը քրդերի և
չերքեզների հարձակումներից:Մինչև ռուսական զորքի դուրս բերելը թուրքերը պարտավորվում
էին 6 ամսվա ընթացքում հայաբնակ նահանգներում
կատարել բարենորոգումներ և այդ մասին հաշվետու լիներ ռուսական կողմին:Քանի որ թուրքիան
անկարող էր վճարել հսկա ռազմատուգանք,Ռուսաստանին էին անցնում՝ Կարսը,Արդահանը,Բայազետը
և Բաթումը:Այս պայմանագիրը վերաբացվեց 1878-ի հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին Բեռլինի վեհաժողովի ժամանակ:Այս
անգամ մասնակցում էին եվրոպական պետությունները մասնավորապես Անգլիան, Ֆրանսիան ,Իտալիան
,Գերմանիան ,Ավստրո-Հունգարիան և Ռուսաստանը:Իբրև պարտված պետություն ներկա էր նաև
Թուրքիան:Հայաստանից 2 պատվիրակություն էր գնացել վեհաժողովին; 1-ը նախկին պատրիարք
Մկրտիչ Խրիմյանն էր և իր թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեցին եվրոպական մեծ տերություններ նեկայացուցիչների
հետ բանակցեելու և խնդրելու, որ վեհաժողովի ժամանակ նրանք խոսեն հայկական հարցի վերաբերյալ:2
պատվիրակության մյուս անդամ Խորեն Նարբեյնն էր ով մեկնել էր Պետերբուրգ ռուսական ցարին հայկական հարցը ներկայացնելու և
հարցին դրական լուծում տալու համար:Ցավոք հայկական հարցը այս վեհաժողովի ժամանակ դրական
լուծում չունեցավ և հայերը կրկին հուսախաբ եղան:
1.Հայոց պատմություն
8 Վ.Բարխուդարյան Թեմա 9
դաս 2 էջ 79.
Վերլուծություն…
<<Հայկական հարց >> երբ հարցնում ես մարդկանց նրանք ակամայից հիշում են այս պայմանագիրը և սկսում են խոսել դրա շուրջ:Մարդկանց մի մասն էլ իր տեսակետն է արտակայտում Հայկական հարցի
շուրջ և ասելով ,որ Հայկական հարցը սկսվել է Կիլիկյան Հայսատանի անկումից հետո, 1915 թվականի ցեղասպանության ժամանակվանից ,հայկական հողերի մասնավորապես Արևմտյան Հայաստանի Թուրքիային անցնելուց հետո և վերջիվերջո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրումից հետո:Այդ մարդկանց տեսակետը որոշ չափով ճիշտ
է, քանի որ նրանց համար Հայկական Հարցը այս բոլոր իրադարձությունների վերջնական լուծում տալն է:1878 թվականի
վեհաժողովում բարձրացրած հարցերը համարվում են այդ ժամանակահատվածի հայ ժողովրդի
խնդիրները և դրանք հիմա չեն կարող մեր հասարակության համար ինչ որ հարց համարվել քանի
որ ամեն մարդ ունի իր տեսակետը:Հիմա ՀՀ-նն
ունի 2 գլխավոր հիմնախնդիր՝ Ղարաբաղի անկախության և Հայոց Ցեղասպանության
հարցերը. դրանք
են համարվում ներկայիս մեր երկրի <<Հայոց Հարցը>> այսպես ասած:Դա ավելի
լայն մաշտաբով հասկացություն է, բայց ես ունեմ իմ սեփական տեսակետը Հայոց Հարցի շուրջ:
Սեփական կարծիք
Ըստ իս Հայկական Հարցը առաջացել
է 19-րդ դարի վերջից միչև մեր օրերը այդ հարցը
ձգձգվում է և օրեցոր այդ հարցին ավելի շատ հարցեր են ավելանում:Ինձ համար հարց է մնում
թե ինչու հայերը 19-20-րդ դարերում խեղճացան ու սկսեցին այս ու այն պետության փեշերից կառչել ու
ողորմություն խնդրել, ինչու նրանք չէին համախբվում այնպես ինչպես համախմբվում էին Թեոդորոս
Ռշտունու, Վարդան և Վահան Մամիկոնյանների, Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի ու մնացածների օրոք:Արևմտյան Հայաստանի վերադարձ,Հայոց
Ցեղասպանության ճանաչում ,ԼՂՀ-ի ճանաչում չէք կարծում, որ հերիք է այս հարցերն արդեն շատ ծեծված
հարցեր են դարձել ինչպես ասում են այս խմորը շատ ջուր ուզեց այսինքն այս հարցերը դարձել
են ծիծաղելի ու անտեսված ժամանակն է նայել ներկայիս, առօրյա հարցերը օրինակ այսօր մեր երկրից օրական հարյուրավոր մարդիկ են արտագաղթում արտասահման
և մեր երկիրը դատարկվում է իսկ մենք գիտենք որ երբ ասում ենք <<ՀԱՅՐԵՆԻՔ>>
պետք է հասկանանք Ժողովուրդ այլ ոչ թե սարեր,ձորեր, գետեր և այլն:Ում է պետք Հայաստանն
առանց հայերի դե իհարկե ոչ մեկի դե ուրեմն եկեք մեր ամենակարևոր հարցը մարդկանց արտագաղթման
հարցը դարձնենք <<Հայոց Հարց>> քանի որ դա է մեր այսօրվա հարցը եկեք ապրենք
ներկայով ոչ թե անցյալով:Ես չեմ ասում մոռանանք անցյալը ոչ մենք հենց պետք է անցյալը
հիշենք ու դրանում մեր սխալները գտնենք, որպեսզի դա մեզ համար դաս լինի:Այն ժամանակ
Հայոց Հարց էր հայերի ֆիզիկական բնաջնջման հարցը,հայերի
պետություն ունենալու հարցը և հայի արժանապատվության հարցը իսկ այսօր մեր Հայոց Հարցը
հայերի արտագաղթման հարցը պետք է լինի:
Комментариев нет:
Отправить комментарий