суббота, 16 марта 2013 г.

ԱՐՎԵՍՏ


Կլասիցիզմ – դասականություն, Կլասիցիզմ բառը, պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է օրինակելիԱյն զարգացում ապրեց հատկապես 17-րդ դարի վերջերին: Կարելի է ասել նաև, որ հիմնական սկզբունքներից մեկը բանականությունն էր:  Դասականությունը փորձում էր արտահայտել հասարակական մեծ բովանդակության, հերոսական ու բարոյական իդեալները, անհատի պարտքի զգացողություն հասարակության և հայրենիքի առաջ: Առանձնահատկություններից մեկը, որ արտահայտվում է կլասիցիզմում կարելի է գտնել հենց օրինակելի բառի մեջ: Յուրաքանչյուր պատկերում, ստեղծագործությունում երևում է ներդաշնակը, օրինակելին և համաչափը: Հիշեցնեմ նաև, որ կլասիցիզմը փորձում էր վերհանել գույների ստեղծած կատարելությունը

Բարոկկո գեղարվեստական ոճ, որն արտահայտվել է գեղանկարչության, ճարտարապետության, երաժշտության, դեկորատիվ արվեստի, գրականության մեջ ու մեծ տարածում ստացել հատկապես 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին: Ուղղությանը բնորոշ են բազմազանությունը, հետաքրքրությունը միջավայրի նկատմամբ, վիթխարիությունը, ճոխությունը, դինամիկան, պատրանքների ու իրականության համադրումը, լույսի ու ստվերի հակադրությունը:
Ռոկոկոն (ֆրանս.՝ «ռոկայլ» պաճուճազարդ խեցի) գեղանկարչության ուղղություններից է, որը սկիզբ է առել XVII-ից XVIII դարերում: Հիմնադիրը Անտուան Վատտոն էր: Բնորոշվում է խեցիների և բեղիկների ոլորապտույտ զարդանախշերով: Այս նկարների մեջ պատկերվում էին հեշտասիրական պատկերներ, որտեղ տարբեր սիրահարներ զբաղվում են  սիրախաղով: Այս ժանրը կոչվում է «պաստորալիզմ», որտեղ պատկերվում էին հովվերգական թեմաներ: Այստեղ ամեն ինչ հեքիաթային է. այն խոտի վրա, որի վրայով քայլում էին սիրահարները, չկա ոչ մի մոլախոտ, իսկ կենդանիները (վագրր, աղավնի, ոչխար) հեզ են և առանց թշնամության, պառկած են այդ սիրահար զույգերի մոտ: Ծառերի սաղարթները թեթև էին: Գունային գամման վառ էր:
Գեղանկարչություն. Ժան Մարկ Նատիե, Ֆրանսուա Բուշե, Ժան Օնորե Ֆրագոնար, Անտուան Վատո

Հայկական սովետական հանրագիտարան, 1979թ.
Նկարների աղբյուր՝ http://smallbay.ru/
Մաթևոս Վարդանյան, 11-1դաս




четверг, 7 марта 2013 г.

Մտորումներ


1.              Փորձիր մտորել. համամի՞տ ես, ինչո՞ւ է այսպեսԻնձ մոտ այն տպավորությունն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասեսասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ»:
Ես համամիտ եմ այս մտքի հետ, որը տիպիկ բնութագրում է ներկայիս մարդկանց վերաբերմունքն ու մարդկային հարաբերությունները:Դրանք իմ կարծիքով դարձել են շատ սառը և հիմնված են շահի վրա:
2.              Երբ է մարդը եզրահանգում անում, ինչ է եզրահանգում ասվածը:
Իմ կարծիքով մարդը եզրահանգման է գալիս, երբ ինչ որ սխալ է անում ,երբ իրեն սխալ է զգում:Եզրահանգում ասվածը մարդու մտածելու կարողությունն էոր մարդը կարողանում է ինքն իր մեջ իրեն ուղղել և վերլուծել  փորձել գտնել իր սխալը:
3.              Բացատրիր՝ շրջապատող աշխարհը մակերեսորեն ընկալել, ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, դու մակերեսորե՞ն ես ընկալում:
Մակերեսորեն ընկալել այսինքն ընկալել այն շատ պարզ և այնպես, ինչպես որ այն կա:Ես ընկալում եմ աշխարը այնպես ինչպես ես եմ պատկերացնում Ընդհանրապես ես պատկերացնում եմ, որ աշխարհը փուջ զանգված է:
4.Վերջին անգամ ինչ թեմայի շուրջ ես խորհրդածել. ներկայացրու խորհրդածությունդ մի քանի նախադասությամբ:
Խորհրդածել եմ աղջիկների բարոյական հատկանիշների մասին:Մեր օրերում արդեն դժվար է գտնել նորմալ տղա և աղջիկ :Կարելի է ասել , որ նրանց 80%-ը այլասեռված է:
5. «Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…»՝ մտորում այս թեմայի շուրջ:
Իսկապես հիմա մարդիկ այնքան շատ ծույլ են դարձել , որ մի օր այն աղետաբեր կլինի թե՛ պետության համար և թե՛ ընտանիքների:Մարդիկ սկսել են չմտածել հիմնականում նրանից չկարդալուց և չվերլուծելուց:Ընդունում են այն ինչ նրանց մատուցում են:Չեն ուզոում սեփական կարծիքը ունենալ տվյալ թեմայի շուրջ:Դա էլ հանգեցնում է մարդկանց մոնիպուլիացիաին: