суббота, 16 марта 2013 г.

ԱՐՎԵՍՏ


Կլասիցիզմ – դասականություն, Կլասիցիզմ բառը, պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է օրինակելիԱյն զարգացում ապրեց հատկապես 17-րդ դարի վերջերին: Կարելի է ասել նաև, որ հիմնական սկզբունքներից մեկը բանականությունն էր:  Դասականությունը փորձում էր արտահայտել հասարակական մեծ բովանդակության, հերոսական ու բարոյական իդեալները, անհատի պարտքի զգացողություն հասարակության և հայրենիքի առաջ: Առանձնահատկություններից մեկը, որ արտահայտվում է կլասիցիզմում կարելի է գտնել հենց օրինակելի բառի մեջ: Յուրաքանչյուր պատկերում, ստեղծագործությունում երևում է ներդաշնակը, օրինակելին և համաչափը: Հիշեցնեմ նաև, որ կլասիցիզմը փորձում էր վերհանել գույների ստեղծած կատարելությունը

Բարոկկո գեղարվեստական ոճ, որն արտահայտվել է գեղանկարչության, ճարտարապետության, երաժշտության, դեկորատիվ արվեստի, գրականության մեջ ու մեծ տարածում ստացել հատկապես 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին: Ուղղությանը բնորոշ են բազմազանությունը, հետաքրքրությունը միջավայրի նկատմամբ, վիթխարիությունը, ճոխությունը, դինամիկան, պատրանքների ու իրականության համադրումը, լույսի ու ստվերի հակադրությունը:
Ռոկոկոն (ֆրանս.՝ «ռոկայլ» պաճուճազարդ խեցի) գեղանկարչության ուղղություններից է, որը սկիզբ է առել XVII-ից XVIII դարերում: Հիմնադիրը Անտուան Վատտոն էր: Բնորոշվում է խեցիների և բեղիկների ոլորապտույտ զարդանախշերով: Այս նկարների մեջ պատկերվում էին հեշտասիրական պատկերներ, որտեղ տարբեր սիրահարներ զբաղվում են  սիրախաղով: Այս ժանրը կոչվում է «պաստորալիզմ», որտեղ պատկերվում էին հովվերգական թեմաներ: Այստեղ ամեն ինչ հեքիաթային է. այն խոտի վրա, որի վրայով քայլում էին սիրահարները, չկա ոչ մի մոլախոտ, իսկ կենդանիները (վագրր, աղավնի, ոչխար) հեզ են և առանց թշնամության, պառկած են այդ սիրահար զույգերի մոտ: Ծառերի սաղարթները թեթև էին: Գունային գամման վառ էր:
Գեղանկարչություն. Ժան Մարկ Նատիե, Ֆրանսուա Բուշե, Ժան Օնորե Ֆրագոնար, Անտուան Վատո

Հայկական սովետական հանրագիտարան, 1979թ.
Նկարների աղբյուր՝ http://smallbay.ru/
Մաթևոս Վարդանյան, 11-1դաս




Комментариев нет:

Отправить комментарий