среда, 3 апреля 2013 г.

Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կատարած սխալները


1.Պատմական ակնարկ
ԵՎրոպայից դուրս քշվելուց հետո թուրքերի գերխնդիրն էր դարձել թուրքական նոր հայրենիք ստեղծելը,որի միակ խանգարող հանգամանքը հայերն էին ու <<Հայկական>> հարցը:Ուստի Երիտթուրքերը շարունակեցին Աբդուլ Համիդ 2-րդի հայատյաց քաղաքականությունը,և <<Հայկական հարցը>> լուծել հայերին բնաջինջ անելով:1910-1911թթ. Սալոնիկում կայացաց ժողովների ժամանակ Երիտթուրքերը հաստատեցին այս ծրագիրը և դարձրեցին պետական մակարդակի ծրագիր:Այս ոճիրը կասմակերպեցին՝ Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը Նազըմը և այլոք:1Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսին են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ:
Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կա՜մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՜մ սպանում էին, կա՜մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին: Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Հիմնական արդյունքը Արևմտյան Հայաստանի հայերից` իր ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զուրկ լինելն էր: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա, 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ:Ջարդերը տեղի ունեցան ամբողջ կայսրության տարածքում՝Կ.Պոլսում,Կիլիկիայում,Զեյթունում (30.000 հայեր),Վանի նահանգում ,Ուրֆայում,Տրապիզոնում և այլուր :Հայերին գաղթեցնում էին Միջագետքի ու Սիրիայի անապատները , որտեղ համակենտրոնացման ճամբարներում ոչնչացնում էին (Ռաս ուլ Այն,Ռաքքա,Դեյր-էզ-Զոր և այլն):Այսպիսով 2.5 միլիոն բնակչություն ունեցող Արևմտյան Հայաստանում մնացին ընդհամենը 1 միլիոն հայ,փաստորեն 1915-1916թթ.-ի ջարդերին զոհ գնաց ավելի քան 1.5 միլիոն հայ:Այն վայրերում, որտեղ հայերը ինքնապաշտպանական մարտերի դիմեցին, այդ վայրերում ջարդերը ավելի քիչ եղան:Ինքնապաշտպանական առաջին մարտերը տեղի ունեցան Վանի նահանգում,Շատախում,Վան քաղաքում,Սասունում,Ուֆայում,հայտնի է նաև Մուսա լեռան 40 օրվա ինքնապաշտպանությունը,Մուշում և այլուր:
2.Հայերի սխալները
Նախ սկսենք նրանից, որ ցեղասպանության միակ մեղավորները մենք ենք՝հայերս քանի որ հենց մենք երիտթուրքերին 1908-ին օգնեցինք , որ գան իշխանության գլուխ:Հայերը տիրել էին գրեթե ամբողջ Օսմանյան կայսրության առևտրին,արհեստներին,երկրագործությանը և այլն:Հայերը Կ.Պոլում ունեին ամեն ինչ սկսած կրպակներից մինչև հյուրատներ ու խաղատներ:Այս ամենը դարձավ թուրքերի զայրույթի պատճառներից միայն մեկը:Հայերը ռուսների առաջադեմներն էին , իսկ ռուսները թուրքերի համար դիտվում էին , որպես դարավոր թշնամիներ,ուստի հայերը գյավուր ռուսների ,գյավուր եղբայրներն էին ու ավելի ատելի էին:Սա ևս բարկացրեց թուքերն ու հանդիսացավ ցեղասպանություն կազմակերպելու պատճառներից ևս մեկը:Թուրքեր համար ատելի էին դարձել հայդուկները ու նրանց հովանավորող ազգային կուսակցությունները և գաղտնի կազմակերպությունները:Ուստի սա ևս հայերին կոտորելու պատճառներից մեկն էր ու ես կասեի մեր սխալները:Սխալներից մեկն էլ այն է , որ մենք շուտ ենք մոռանում մեր պատմությունը և նորից հավատում ենք ու նորից պատժվում հետո նորից մոռանում ու հավատում:Հայերը թուրքերի համար ատելի էին դարձել քանի  որ սկսել էին խոսել Ազատ ու միացյալ Հայաստանի մասին:Մեր մեղքն այն է , որ մենք այդ քոչվոր ցեղերին 16-րդ դարց սովորեցրեցինք գրեթե ամեն ինչ:Հայերը Թուրքիայում ահաբեկչություններ էին կատարում , որը ևս զայրույթի պատճառ հանդիսացավ:
3.Ի՞նչ կարող էին անել հայերը…
Հայերը ունեին շատ մտավորականներ Թուրքիայում և հենց նրանք կարող էին տեղեկացնել ժողովրդին, թէ ինչ է սպասվում նրանց :Հայդուկները ու հայդուկային խմբերը , որոնք ցավոք ամեն մեկը մի գաղափարով էին տոգորված,կարող էին միախմբվել ու միասնական ճակատով հանդես գալ թշնամու առաջ:Կուսակցությունները իրենց պարբերականներով ու թերթերով կարող էին ժողովրդին տեղյակ պահել ջարդարարների մտադրությունների մասին:Հայերը կա՛մ պետք է հեռանային շատ վաղ , կա՛մ էլ մնային ու կռվեին:

Комментариев нет:

Отправить комментарий