среда, 3 апреля 2013 г.


1.Պատմական ակնարկ
Ինչպես գիտենք 1918 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը, ժամը 11-անց 11 րոպեին հանդիսավորապես հայտարարվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, որը 10 միլիոն կյանք խլեց, քարտեզից ջնջեց չորս հսկայական կայսրություն եւ ոչնչացման եզրին հասցրեց մի քանի ազգի:Պատերազմի մեջ ընդգրկված էին աշխարհի գրեթե բոլոր պետությունները այդ թվում նաև Հայաստանը:Պատերազմը ավարտվել էր և մեր հարևան նախկին Օսմանյան կայսրությունը այս պատերազմում կորցրել էր իր տարածքների գրեթե 60%-ը ,զրկվելով հյուսիսային Աֆրիկայից , Արաբական թերակղզուց, Միջագետքից և հարավ-արևելյան ԵՎրոպական տարածքներից այդ թվում նաև բալկաններից:Այսպիսով Թուրքիայի տարածքը սահմանափակվեց միմիայն Փոքր Ասիայում և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների շուրջը:Սակայն Թուրքիան չհրաժարվեց իրականացնելուց իր պանթյուրքական հրեշավոր ծրագրի իրականացումից ,որի բովանդակությունն այսպիսին էր՝ 1918 թ. ամռանը Բաթումի բանակցություններում դոկտոր Շաքիրը հայ պատվիրակությանն ասաց.«Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթուրքական սրբազան իդեալներու իրականացման ճամփու վրա, եւ մենք անխուսափելիորեն կբախվինք անոնց հետ: Ատիկա վեր է եւ դուրս է մեր անձնական զգացումներեն ու տրամադրություններեն: Մենք հարկադրված ենք տարերայնորեն ոչնչացնել մեր ճամփու վրայեն այն ամենը, ինչ որ արգելք կհանդիսանա մեր ազգային սրբազան իդեալներուն: Եվ հետո դուք միշտ ռուսներուն հետ եք. Դուք անոնց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են: Պատմական թշնամիները»:Այսինքն թուրքերը շարունակում էին պատերազմը այս անգամ դեպի արևելք ծավալվելու և համաիսլամական մեծ պետություն ստեղծելու համար և իրենց ճանապարհի միակ խոչընդոտը հայերն էին: Դեպի Արեւելք ռազմական գործողություններ կատարելու  համար 1918թ. գարնանը 10-միլիոնանոց թուրք ազգը հավաքագրեց 4-ամյա մսաղացից մնացած իր վերջին ուժերը:Ըստ 11-րդ դասարանի դասագրքի 145-րդ էջում նշված տվյալների Թուրքական բանակի 3կորպուսներից ստեղծված 50.000 <<Կարս>> թուրքական զորամիավորումն առաջադրանք էր ստացել նվաճելու ամբողջ Արևելյան Հայսատանը,Բաքուն,Դաղստանը և Հյուսիսային Իրանը:Իսկ ըստ Ռուբեն, «Հայ հեղափոխականի մը հիշատակները» հ.7,էջ.129-130 գրքի 1918թ. Կովկասյան ռազմաճակատում թուրքերն ունեին ընդամենը շուրջ 35 հազար զինվոր, որոնց աջակցում էին տեղական մուսուլման բնակչությունից կազմված անկանոն զինված խմբերը:Այսպիսով հայ ժողովրդի գլխին կրկին կախվեց ֆիզիկական բնաջնջումը:Ըստ 11-րդ դաս. դասագրքի թուրքերը 1918-ի ապրիլի 10-ին գրավեցին Սարիղամիշը , իսկ ըստ “Աշխատանք”, Երևան, 1918, մայիսի 18, # 9 գրքի տվյալների 1918 թ. , ապրիլի 5-ին` Սարիղամիշը գրավվեց թուրքերի կողմից:Շուտով թուրքերը առանց դիմադրություն ստանալու հեռթով գրավում էին հայկական անառիկ, զենք ու զինամթերքով , կայազորով լի բերդերն ու քաղաքները դրանք են՝1918 թ. մարտի 12-ին ընկավ Էրզրումը, ապրիլի 14-ին թուրքերը մտան Բաթում, ապրիլի 25-ին հանձնվեց Կարսը, մայիսի 15-ին հայերը թողեցին Ալեքսանդրապոլը:Ամբողջ ռազմաճակատով հայկական զորքի թիվը հասնում էր 30.000 զինվորի և 1000 սպայի:Անդրկովկասի ամենամարտունակ բանակն էր հայկական բանակը և դա խոստովանել են հենց իրենք ՝վրացիները:Սակայն խայտառակությունն  այն է , որ թուրքերը փոքր զորքերով կարողանում էին գրավել անառիկ ու լավ զինված բերդերը:Ես կասեմ ինչու ,որովհետև այդ բերդերը , որ ընկան հանձնված էին մենշեվիկ վրացիներին և մուսաֆաթական ադրբեջանցիների տնօրինության տակ այսինքն հայերի ձեռքում չէին ,իսկ վորտեղ հայ կար նա վաճառում էր զենքն ու զինամթերքը հարևան շրջանների մուսուլմաններին:Գրավելով Արևելյան Հայաստանի զգալի մասը թուրքերը մտան Ախալքալաք,Շիրակ ու Ախլցխա որտեղ նրանք իրար հետեվից պառտություններ կրեցին ու հարձակման ուղին փոխեցին Ալեքսանդրապոլից դեպի Երևան,Բաշ-Ապարան,Էջմիածին,Սարդարապատ այսինքն Արարատյան դաշտ և Ղարաքիլիսա (Վանաձոր):Այստեղ էլ թուրքերը լուրջ դիմադրության արժանացան :Առաջին հաղթանակը հայերը տվեցին Սարդարապատ կայարանի մոտ, մայիսի 22-ին ,գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, թուրքական 6.000 կանոնավոր բանակի ու 1500 քրդական հեծելազորի դեմ հայերը կռվում էին միայն Սարդարապատի ուղղությամբ 5500 հոգանոց զորքով:Հաղթանակն փայլուն էր  թուրքերը մայիսի 22-28-ը տվեցին 3500 սպանված ու նահանջեցին 60 կմ:Երկրորդ  հաղթանակը տեղի ունեցավ Բաշ-Ապարանի ճակատային հատվածում:Մայիսի 20-ին Համամլուն գրավելուց հետո թուրքական 39-րդ դիվիզիան 9-10 հազար զորքով  շարժվեց Ապարան: Այստեղ հայկական զորքը 5000 էր որն եկել էր Երևանից գեներալ Սիլիկյանի կարգադրությամբ:Դրոն մայիսի 23-ին տվեց առաջին հաղթական մարտը:Թուրքերը մայիսի 26-ին անցան հակահարձակման ու կատաղի մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 29-ը:Հաղթանակը կրկին հայերինն էր:Երրորդ հաղթանակը դա Ղարաքիլիսայի հաղթանակն էր :Մայիսի 25 –ին կազմավորվեց Ղարաքիլիսայի ճակատը , որտեղ հայկական զորքերի թիվն հասնում էր 7.000 զինվորի ու սպայի , 20 գնդացրի ու 12հրանոթի:Գնդապետ Բեյ-Մամիկոնյանն էր զորքերի հրամանատարը:Թուրքերի զորքը հասնում էր 10.000-ի, 40 գնդացիր և 70 հրանոթ:Մարտերն մասնակցում էր Գարեգին Նժդեհը  ով մայիսի 25-ին առաջինը իր 40 հեծյալներով մարտի նետվեց:Հետո մայիսի 26-ին Ա.Բեյ-Մամիկոնյանը շրջանցեց թուրքերին ու մեծ թվով զոհեր պատճառեց:Մայսի 28-ին թուրքերը գրավեցին Ղարաքիլիսան:Հայերը նահանջեցին Ներքին Ախտա կամ Հրազդան:Թուրքերը իրենց ուղին փոխեցին դեպի Թիֆլիս:
2.Սեփական կարծիք
Ըստ ինձ հայերը միավորվում են միայն այն ժամանակ երբ նրանց բնաջնջման վտանգն է սպառնում:Դա ապացուցված է և օրինակներ բերելու կարիք չկա:Հայերը շուրջ 7 դար ապրելով օտարի լծի տակ նվաճողից դարձան հլու հնազանդ ու երկրագործ մի ժողովուրդ:Ինչ պատահեց 2000 տարի առաջվա ծովից ծով Հայաստանի ու նրան կերտած ժողովրդի հետ:Ես կասեմ.մենք դարձանք քրիստոնյա ու այդտեղից ել սկսվեցին մեր կորուստները , թե՛ տարածքային, թե՛ մարդկային:Այսպես մի կերպ գոյատևելով հայը հասավ 20-րդ դարի շեմին ,որը նրան դիմավորեց կոտորածներով,սովով,համաջարակներով և կրկին գլխին ֆիզիկական բնաջնջման վտանգով :Հանկարծ մի ուժ ,որը քնել էր դարերի խորքում հայերի մեջ ,արթնացավ ու թշնամուն հակահարված տվեց երևի այդ ուժը դեռ 15-16-րդ դարերում վառված լուսավորության ջահի պտուղներն էին:Ինչ որա է ես հարգեցի հային ,որը վերջապես 1918-ին զենք վերցրեց ու երկիր ստեղծեց առանց ռուսների օգնության:Իմ կարծիքով եկել էր հայերի ժամանակաժրջանը և այս անգամ հայերը պիտի թուրքերին պատժեին քանի որ դրա համար կային բոլոր նախադրյալները:Հայերը ունեին 30.000 կանոնավոր բանակ թուրքերի 35.000 –ի դիմաց :Աշխարհը և առավել ևս մեծ տերությունները զբացված էին 1-ին  համաշխարհային պատերազմի վերքերը բուժելով և չէին խառնվի Հայաստանի գործերին:Թուրքիան շատ էր թուլացել:Հայերին խանգարող միակ հանգամանքը դա երկրի քայքայված տնտեսությունն էր,որը չէր թողնում մեզ կտրուկ գործողությունների դիմել:Ըստ ինձ հայերը լավ կռվող ժողովուրդ են և 30.000 հնարավոր կլիներ 35.000 թուրքի հաղթել :Հայերը բերդերում էին ու լավ տեխնիկապես զինված , իսկ թուրքերը կռվում էին բաց դաշտում:Սակայն միշտ մեր ազգին այն ամենաճակատագրական պահին դավաճանել են ու դա արել են հենց մեր մեջ ապրողները ,որոնց գնդակահարությունն ել է քիչ:Ինչևիցե հայերը ու Հայաստանը այսօր կան շնորհիվ 1918-ի մայիսյան հերոսամարտերի:Կան մարդիկ ովքեր ասում են.
-Դաշնակները ծախեցին Հայաստանը թուրքին:
Բայց այդ նույն դաշնակներն էին , որ կռվում էին հանուն ազատ , անկախ և միացյալ Հայաստանի:Թեկուզ տարածք զիջելով նրանք ցանկացել են պահել պետականությոունը և մի փոքր հող:Ասեմ շատ դժվար պայմաններ էին և ոչ ոք չի կարող մի տարբերակ ասել, որ այդ դժվարին պայմաններից մաքուր դուրս գա:Երկրում սով և համաճարակ,գաղթականների անդադար հոսք,թուրքերը կամաց կամաց գրավում էին Արևելյան Հայաստանը,մի կողմից էլ բոլշևիկների ու թաթարների ահաբեկումները երկրում և այսպես շարունակ:Այնպես որ դժվար էր ոչնչի հիման վրա երկիր ստեղծել ու այս պայմաններում պահել:
3.Թեմայի արդիականությունը (Համեմատություն)
Իրոք որ կարելի է շատ նմանություններ գտնել երկու Հայաստանի ՝առաջին և երկրորդ ,Հանրապետությունների միջև  20-րդ դարի սկզբի և 21-րդ դարի սկզբին:Նույն բաները կարող եմ ասել ,երկիրը զավթել են օլիգարխները,չինովնիկները,խոշոր կալվածատերերը,ամենուր թալան է ,բայց շատ ծածուկ է դա կատարվում <<ժողովրդավարության >>քողի տակ , իսկ այն ժամանակ <<ժողովրդավարությունը>> նեղ հասկացություն էր:Հիմա էլ երկիրը շրջափակման ու պատերազմի կամ ժամանակավոր զինադադարի մեջ է:1918-ին մարդիկ ՝գաղթականները սովից էին մեռնում և երկրի բնակչությունը դրանից էր սակավանում , իսկ հիմա հարյուրհազարավոր հայեր արտագաղթում են երկրից:Միակ տարբերությունն այն է , որ այն ժամանակ մեր <<բարեկամ >> Ռուսաստաը մեզ հետ չէր ու մենք կարողացանք ընդհամենը 2.5 տարի պահել երկիրը, իսկ հիմա մեզ հետ է և գուցե այսպես շարունակվելու դեպքում 25 տարի պահպանվի Հայաստանը:Այ հիմա են իսկականից ծախում Հայաստանը մեկնաբանությունները թողում եմ հանրությանը:Այն ժամանակ և հիմա էլ թուրքերն ու վրացիները եղբայրական հարաբերությունների  մեջ են և հույս ընդհանրապես չպետք է կապել վրացիների հետ, քանի որ տեսանք թէ ինչ արեցին նրանք  ` 1918 թվականի դեկտեմբերն էր` Առաջին աշխարհամարտի ավարտից մեկ ամիս անց, երբ գեներալ Ծուլուկիձեի 12-հազարանոց զորքը ներխուժեց Հայաստան եւ փորձեց Ջավախքից բացի գրավել նաեւ Լոռին, մինչեւ որ Սանահին կայարանում գեներալ Դրաստամատ Կանայանի 6-հազարանոց հայկական կորպուսը կանգնեցրեց գրոհը եւ վրացիներին հետ մղեց մինչեւ Սադախլո կայարան:Այսպիով մենք մեն մենակ ենք ու մենք պետք է ապավինենք մի միայն մեր բազկի ուժին:

Комментариев нет:

Отправить комментарий